Կանաչ տանիք
Նախագծի գաղափարը մեզ մոտ առաջացավ այն ժամանակ, երբ կլիմայական պայմաններից ելնելով գիտակցեցինք, որ կանգնած ենք մեծ վտանգի առաջ։ Որոշեցինք <<Անապատացման դեմ պայքարի միջազգային օրը>> ներկայացնել մեր նախագիծը:Անապատի տարածքներն ունեն ցածր կենսազանգված և ցածր արտադրողականություն, քանի որ դրանցում կյանքի համար անհրաժեշտ պայմանները սահմանվում են պահանջվողի սահմաններում: Այս իմաստով, անապատացումը հանգեցնում է կյանքի համար անհրաժեշտ պայմանների կորստի, և, հետևաբար, տեսակների անհետացման:
Համատեղ ստեղծել ենք մի նախագիծ, որը շահելու դեպքում, գումարը կտրամադրվի մեր դպրոցին՝ դպրոցին կից տարածքի տանիքում կանաչապատ տարածք ստեղծելու նպատակով։ Ակնկալում ենք, որ նախագիծը կնպաստի դպրոցի և շրջակայքի բնապահպանական պայմանների բարելավմանը, բնական ռեսուրսների՝ անձրևաջրերի ծավալի հսկմանը և ճիշտ օգտագործմանը, ի վերջո օրինակ ծառայելով քաղաքում նմանատիպ տարածքների ստեղծմանը և ընդլայնմանը։
Նախագիծն ունի բնապահպանական ուղղվածություն, նորարարական և շարունակական բնույթ: Շարունակականությունը՝ նշված դպրոցը ձեռք բերելով կանաչ տանիք, կկարողանան հետագայում էլ ստեղծել ջերմոց, որը նույնպես կջրվի հավաքված անձրևաջրով։
Անձրևաջրերի նվազ քանակի դեպքում նախատեսում ենք օգտագործել կենցաղային ջուր։