«ՊԵՏՔ ՉԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

«ՏԱՆԸ ՄՆԱ» -ի ընթացքում շատերը զբաղմունք չունենալով սկսել են իրենց նկուղներն ու ավտոտնակները մաքրել ու շատ «խանգարող» իրերը դուրս են թափում, վնաս պատճառելով շրջակա միջավայրին:
Իսկ մենքընկերներով, «ՄՆԱ ՏԱՆԸ» -ի ընթացքում մտածել ենք, ու գտել ենք անպետք իրը պետքական դարձնելու մի, բոլորից տարբերվող լավ «ՊԵՏՔ ՉԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ գաղափար:
Եթե կա իրեր, որը ձեզ ՊԵՏՔ ՉԻ, մի թափեք, մենք այն կդարձնենք ձեր «բաժնեմաս» «ՊԵՏՔ ՉԻ» ընկերությունում: ՊԵՏՔ ՉԻ իրերը վերափոխելուց հետո իրացվելու են (կամ կփոխանակվեն) մեր ստեղծած «ՊԵՏՔ ՉԻ» աճուրդի միջոցով:
Ստացված գումարը ներդնելու ենք բիզնես ծրագրերի մեջ: ՊԵՏՔ ՉԻ ապրանք նվիրաբերողը ու նորոգված (կամ վերափոխված) ապրանքի գնորդը, համապատասխանաբար 5% - 10% գումարի չափով բաժնեմաս են ունենալու:
Օր. «ՊԵՏՔ ՉԻ» կահույքի վերանորոգումից ու իրացումից 50000 դրամ շրջանառություն ապահովենք ու ներդնենք մեղրի արտադրության մեջ, բերքահավաքին 2500 և 5000 դրամի չափով մեղր կտրամադրենք «ներդրողներին»:
Մեր առաջին ԳՈՐԾԸ
ՆԵՐԴՐՈՒՄԸ կլինի մեղվաբուծությունը, քանի որ արդեն իսկ նորոգել ենք 5 <ՊԵՏՔ ՉԷԻՆ> մեղվափեթակներ:

Սա է հիմնական մեխանիզմը, որը մեզ առավելություն է տալու, մշտապես արդյունավետ միջոցներ ներգրավել մեր ապագա գործունեությունում:
Շահույթի բաշխման պլանավորած մեխանիզմով, «ՊԵՏՔ ՉԻ» ընկերությունը 2 տարվա ընթացքում մի քանի հեկտար ՊԵՏՔ ՉԻ հողամասեր մշակովի կդարձնի, գյուղի «ՊԵՏՔ ՉԻ տունը» հյուրատուն կդարձնի, «ՊԵՏՔ ՉԻ» հին անասնահամալիրի փոխարեն խելացի անասնաշենք կկառուցի ու այդպես շարունակ:

Fondos becados por Yerevan (June 2020)