Free Gift Shop in Gyumri
Գյումրիում զբոսաշրջային հետաքրքրությունն ավելացնելու համար մտադիր ենք ունենալ Free Gift Shop։ Գյումրի այցելող ամեն այցելու հնարավորություն ունի վերցնել անվճար հուշանվեր, բայց այն վերցնելուց առաջ պետք է իր ձեռքով պատրաստի մեկ հուշանվեր՝ իրենից հետո այցելող հյուրի համար։ Կարող են նաև խմբով այցելել ու մեկը մյուսի համար պատրաստի հուշանվեր։ Հետաքրքրությունն ավելացնելու համար մարդիկ կարող են նկարներ կիսվել սոցիալական ցանցերում՝ նկարագրելով ում կողմից պատրաստված նվերն է բաժին հասել իրենց՝ ապահովվելով հետաքրքրություն և անընդհատ հոսք դեպի Գյումրի։ Սա նոր մարդկանց հետ շփվելու, սեփական ձեռքով այլոց համար անվճար հուշանվեր պատրաստելու, իրենց հասանելի անվճար հուշանվերը տանելու լավ հնարավորություն է։ Նույնիսկ այլ երկրներից ժամանած հյուրերի համար հետաքրքիր կլինի։ Ժամանել ես մի տեղ, քաղաք, երկիր, որտեղ միայն այցելելուդ համար արդեն նվեր ունես։ Գյումրու հենց կենտրոնում Գյումրիկ հուշանվերների արտադրամաս ունենք ու տարածքը զբոսաշրջային հոսքով պայմանավորված հասանելի ու այցելվող վայր է։ Աշխատանքային միջավայրը, գործիքակազմն օգտագործելու ենք համատեղ գաղափարի համար։ Առաջին հուշանվերների շարքը պլանավորում ենք իրականացնել լուսանդրադարձնող ժապավենների կիրառությամբ։ Այս քայլով փորձում ենք ուշադրություն հրավիրել երեկոյան ժամերին լուսանդրադարձնող աքսեսուարների ցանկալի կիրառության նշանակության մասին։ Հատկապես թերի լուսավորված փողոցներում, բնակավայրերում զբոսանելիս հրաշալի ազդանշան է վարորդների համար մարդկանց կողմից լուսանդրադարձնող իրերի կիրառումն ու օգտագործումը։ Մի քանի հաճելի ու օգտակար գործոն փորձում ենք իրար հետ համատեղել։ Այն կլինի Հայաստանի առաջին անվճար հուշանվերների խանութը, որ իրականացնելու հնարավորթյան դեպքում անմիջապես գրանցվելու է մտավոր սեփականության տեսքով։ Այցելուները նաև տեղում հնարավորություն ունենք արդեն պատրաստի իրեր ու առարկաներ ձեռք բերել նաև վճարովի ձևաչափով։ Կարող են նաև մարդիկ կիսվել կոնտակտային տվյալներով՝ ենթադրենք ԱՄՆ-ից Ջեյնը կուզի իր պատրաստած նվերը տանող մեկ այլ մարդ իր հետ կիսվի տպավորություններով։ Միավորող է դառնում Գյումրին այս դեպքում։