Ուշագրավ գիտություն
Ծխի մետրանոց օղակներ, հայացքից հալվող մետաղյա գդալ (ճիշտ և ճիշտ Մատրիցի պես), անտեսանելի հեղուկ, անհետացող թանաք, երեխաներ պղպջակներում, մետրանոց կառավարելի երգող կայծակներ ու վայրկյանական փչվող ահռելի տոպրակներ, առանց լարի վառվող լամպեր ու ամպրոպ բանկայում։ Կառավարելի հրաբխեր, ակնթարթային սևացող թափանցիկ հեղուկ, կանաչ ու դեղին բոց, անհետացող մետաղական փշեր, օպտիկական խաբկանքներ ու վեր
բարձրացող վզնոց։ Փշրվող թարմ ծաղիկներ )
Հակիրճ՝ անում ենք Երևանում, տարածում մարզերում ու դպրոցներում։
Բանից պարզվեց, որ ուշագրավ, անսպասելի արդյունքով գիտափորձերը կարող են զարմացնել անգամ աշխարհի լավագույն կենտրոնների մասնագետ շրջանավարտներին։ Այդ փորձերը մարդկանց մղում են շրջակա բնության ու միջավայրի մասին հարցեր տալու ու պատասխաններ փնտրելու։ Ի վերջո, պարզապես սիրուն են (տե՛ս կցված նկարները)։
Մենք ուսումնասիրել ենք ողջ ոլորտը և մեր պայմաններում, համեմատաբար պարզ գործողություններով, սարքերով ու նյութերով կարող ենք ցուցադրել մոտ 200 փորձ։ Սա նշանակում է, որ ամեն երեկո մեկ ժամանոց միջոցառման պարագայում անգամ (ուր կա մոտ 10-15 փորձ) կարող ենք մի ամիս ամեն օր էապես տարբեր ծրագրեր իրագործել։ Ավելին, բեմական խիստ ուշագրավ շոուին կհաջորդեն բաց տաղավարները՝ պակաս վտանգավոր, սակայն մասշտաբացվող փորձերով, որոնցից յուրաքանչյուր երեխա մի փոքրիկ փորձարարական հավաքածու կտանի տուն ու մի լավ կզվարճանա։ Սրանց կարելի է ավելացնել թեմատիկ workshop-եր (օր՝ 15 վայրկյանում ինքնուրույն պաղպաղակ պատրաստել ֆիզիկայի միջոցով)։
Ծրագիրը լայն է, ներառում է փորձեր գերսառը, գերտաք նյութերի հետ (այսինքն՝ մարդիկ կտեսնեն սառույց, մառախուղ, պայթյուններ, կրակ), մեխանիկական, օպտիկական, էլեկտրամագնիսական փորձեր։ Մշակված է նաև մի տասնյակ հարմար փորձ հեռուստատեսության համար։
Այսպիսով, միտքը հետևյալն է. ցուցադրել Երևանի կենտրոնում, հետո՝ հեռուստատեսությամբ, ապա, առաջացած բուռն հետաքրքրության ալիքի վրա տարածել մարզերով (մեքենան և ֆինանսավորումն արդեն կան), իսկ դրա հիման վրա էլ տարածել դպրոցներում (օրինակ՝ մի քանի տասնյակ դպրոցական ուսուցիչների պարզ վերապատրաստմամբ)։