Թռչող Ձմեռ Պապիկներ/ Flying Santas
Ամանորին շատ երեխաներ ստիպված են հեռու լինել իրենց ընտանիքից ու անցկացնել հիվանդանոցում։ Դա կարող է պայմանավորված լինել մի շարք հիվանդություններով՝ քաղցկեղ, թոքաբորբ, մրսածություն և այլն։
Մենք ժայռամագլցողների թիմով ուզում ենք այս տարի Ամանորը նրանց համար դարձնել անմոռանալի։ Ժայռամագլցման համար նախատեսված գույքով և Ձմեռ Պապիկների հագուստով մենք կիջնենք հիվանդանոցների պատերով և պատուհաններից ներս կմտնենք ու կբաժանենք նվերներ։ Մեզնից մի քանիսն էլ միջանցքից ներս կմտնեն, քանի որ բոլոր նվերները չենք կարողանա պարանով իջեցնել։ Այդ օրը կհրավիրենք նաև Սուրբ Ծննդյան երգչախումբը։
Նախնական պլանավորում ենք ակցիան իրականացնել Երևանի մեկ կամ երկու հիվանդանոցներում։