Ճիռոկա մըն (իմ հեքիաթը)
Երկար ուսումնասիրել եմ Արագածոտնի մարզի եզդիաբնակ գյուղերը, առկա հազարավոր խնդիրների մեջ ամենացավալին երեխաների զբաղվածության հարցն է, մանկապարտեզներ չկան, դպրոցները թե շենքային ու թե ուսման մակարդակով անմխիթար վիճակում են, այդ գյուղերում նույնիսկ ծառներ չկան, որոնցից ճոճանակ կապելու հնարավորություն լինի ու երեխաների առօրյան անցնում է անարդյունավետ, անուշադրության մեջ: Ծնողները շատ հաճախ ժամանակ չեն ունենում զբաղվելու երեխաների զբաղվածության ճիշտ կազմակերպմամբ, հաճախ վաղ տարաիքից նրանք սկսում են զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով:
Ծրագիր նպատակն է փոքր հեքիաթ տանել այդ երեխաների կյանք՝ կառուցել խաղահրապարակ: Խաղը երեխայի կյանքում մեծ նշանակություն ունի և այդ փուլը պետք է հնարավորինս հագեցած կազմակերպել: Հույս ունեմ, որ այս խաղահրապարակի կառուցումը կդառնա երեխաների առօրյան արդյունավետ կազմակերպելու առաջին քայլը: