Երազանքների խաղահրապարակ
Քաղաքից գյուղ տեղափոխվելը հեշտ չէր, հիանում եմ գյուղի գեղեցկությամբ և հանգստությամբ, բայց դրա հետ մեկտեղ չեմ կարողանում համակերպվել գյուղի գորշությանը, որը միայն մարդկանց աշխարհընկալումի և վատատեսության հետևանք է, որը անդրադառնում է նաև երեխաների վրա։
Ըստ ինձ առաջին հերթին երեխաների կյանքում պետք է մի քիչ գույներ ու պոզետիվ ավելացնել։ Ես աշխատում եմ 6-րդ դասարանից բարձր աշակերտների հետ, նրանց հետ մի քիչ ավելի հեշտ է, քանի որ դասերի ընթացքում և դասերից դուրս տարբեր միջոցներով փորձում եմ մի քիչ պոզետիվ փոխանցել նրանց։ Այս նախագիծը մշակել եմ հենց նրանց հետ, մի մասը հենց նրանց գաղափարներն են։ Ինձ շատ ուրախացնում է այն փաստը, որ նրանք մեծերի նման չեն մտածում և չեն համարում, որ գյուղում ամեն ինչ վերջացած է և իրենք ոչինչ չեն կարող փոխել։
Գյուղում մանկապարտեզ չկա, չկա նաև որևէ այլ ժամանցի վայր, ամառը փոքրերի խաղատեղին փոշոտ փողեցներն են, տարվա մնացած եղանակին ցեխոտ փողոցները։ Ըստ ինձ գունեղ և կրեատիվ լուծումներով խաղահրապարակը կարող է նոր շունչ տալ մեր հրաշք մանուկների մանկությանը։ Խաղահրապարակը մի այնպիսի վայր կդառնա, որտեղ հավաքվում են գյուղի բոլոր փոքրիկները շփվում, խաղում և մրցում իրար հետ։ Խաղահրապարկի գոյությունը նաև առիթ կհանդիսանա, որպեսզի ամբողջ օրը տանը նստած տնային տնտեսուհի հանդիսացող երիտասարդ մայրիկները դուրս գան տնից շփվեն իրար հետ և խաղան իրենց փոքրիկների հետ։Այն ամբողջովին ստեղծվելու է անվադողերի, տախտակների և մետաղյա խողովակների միջոցով։ Վստահ եմ աշակերտները մեծ ոգևորվածությամբ կմասնակցեն բոլոր աշխատանքներին։ Բացի դրանից աշխատանքները սկսելուց առաջ մեծ պաստառ կտպագրենք և կկախենք գյուղում, որում կարճ պատմվում է նախագծի մասին, տեղադրված են նախագծի լուսանկարնեը, դրամաշնորհի ծրագրի մեջ չմտնող հավելյալ մի քանի խաղասարքերի նկարներ կառուցման համար անհրաժեշտ պարագաների ցանկով և երեխաների կողմից նշված պարագաները տրամադրելու գյուղացիներին ուղղված կարճ խնդրանքով։ Ի միջայլոց սա աշակերտներիցս մեկի գաղափարն է։ Նա համոզված է, որ եթե նախագիծը հաստատվի և մենք սկսենք աշխատանքները մեծերի մոտ գյուղի համար ինչ որ լավ բան անելու ցանկություն կառաջանա։