<<Երաժշտական նստարաններ>>
Յուրաքանչյուր քաղաք գեղեցկացնում են նրանում ապրող դետալները, սկսած շենքերից մինչև նստարանները, որոնք յուրօրինակ շունչ և կոլորիտ են հաղորդում քաղաքին: Նստարանները շատ բան կարող են պատմել քաղաքի մասին, որովհետև քաղաքի տարբեր անկյուններում ծվարած իրենց գիրկն են առնում սիրահարների, ծերերի ու երեխաների, երազում են նրանց հետ ու կիսում ամենախենթ պատմությունները: Մենք նախատեսել ենք Վարդենիսի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատի և Վարդենիսի թիվ 1 մանկական երաժշտական դպրոցի դիմաց տեղադրել մեկական նստարաններ, որոնք կունենան երաժշտական գործիքների մոտիվներով լուծումներ, ինչպես նաև մեկական աղբամաններ: Մեր պատկերացումներում երաժշտական նստարանները կարող են լինել մեր փոքրիկ քաղաքացու ուղեցույցը, կամ մեր ծեր երաժշտին հիշեցնել խենթ օրերի մեղեդին: Ծաղկող քաղաքում նման լուծումները երիտասարդների մեջ կձևավորեն մշակութային ոգի, նրանց աչքերում կդաջեն մշակութային քաղաքի այդքան կարևոր դիմագիծը, ինչի պակասն այսօր ունի մատաղ սերունդը: