Էս՝ քեզ
Վերջերս, սոցիալական ցանցերում ավելի ու ավելի են տարածվում կփոխանակեմ/կնվիրեմ թեմատիկայով էջերը, որոնք փոխշահավետ միջավայր են ստեղծում գործարքի մեջ մտնող 2 կողմերի համար էլ։ Ես ինքս մի քանի անգամ փոխանակել եմ գրքեր ու կարծում եմ հրաշալի կլինի, եթե այս ամենը կազմակերպվի ու իրականցվի իրական կյանքում ու կրի ավելի սպոնտան բնույթ։ Եվրոպական քաղաքներում արդեն տարածված բաց գրադարանների գաղափարը կարող է շատ հետաքրքիր կերպով մոդիֆիկացվել ու օգտագործվել։
Վանաձոր քաղաքի մի քանի մարդաշատ վայրում պլանավորում եմ տեղադրել փոքրիկ-սիրուն պահարաններ՝ մի քանի դարակներով ու գրատախտակով, որտեղ բոլորը հնարավորություն կունենան թողնել այն իրը, որը կցանկանան կիսել մյուսների հետ, փոխարենը վերցնելով անհրաժեշտ մեկ այլ իր։(Մասնավորապես գրքեր, փոքր առարկաներ)։ Պահարանի վրա նաև կլինեն գրված օգտագործման կանոնները, իսկ գրատախտակների վրա հնարավոր կլինի թողնել գրություններ։