"Ոչինիչից ամեն ինչ"

Ողջույններս!
Սիսիանի Թիվ Չորս Հիմն. Դպրոցում սեպտեմբերից գործում է Դիզայներական խմբակ։Նյութ ձեռք բերելը ամեն անգամ խնդիր էր,աշակերտները սկսեցին հազվադեպ հաճախել խմբակ։Միտք հղացա դիմել Կապանի "Սոնատեքս" կտորի կոմբինատին և կտորի թափոններ խնդրել իրենցից։ Սիրով աջակցեցին և ուղարկեցին գեղեցիկ ու բազմազան կտորների տեսակներ։ Աշակերտները շատ ոգևորվեցին և սկսեցի հաճախ այցելել խմբակ։ Ես նրանց սովորեցնում էի պատրաստել պայուսակներ,մատների տիկնիկներ,զարդեր ևն։ Այնուհետև որպես ամփոփիչ միջոցառում,Ստվերների թատրոն կազմակերպեցինք։Սցենարը՝ թափոնները ճիշտ և խնայողաբար օգտագործելն է։ Ներկայացումը երաժշտական է և կոչվում է "Շունն ու Կատուն" , Հ. Թումանյանի հայտնի հեքիաթի հիման վրա գրված։ Թատրոնի ավարտին այցելուներին աշակերտները սովորեցնում են մատների տիկնիկներ պատրաստել թափոններից։ Թատրոնը մեծ հետաքրքրություն առաջացրեց դպրոցականների շրջանում։ Այժմ դպրոցում հայտարարել ենք թատերական շաբաթ ու դպրոցի մյուս աշակերտներին հրավիրել տեսնելու,թե ինչպես գործարար,ստեղծող,խնայող Շունը և մաքրասեր,կոկիկ,սիրուն,բայց ավլած֊թափածը իր տանից դուրս անող Կատուն դառնում գործընկերներ և մշակում աշխատանքից ավելացած թոփոնները։
Հարցերով ամփոփում ենք թատրոնը և վարպետաց դասի արդյունքը։

Financiado pelo capítulo Nature Armenia (April 2023)