#SHIRAK Անեկդոտների պատ
Գյումրին Հայաստանի հումորի մայրաքաղաքն է: Այստեղ ամեն օր հետաքրքիր պատմություններ, կատակներ ու զվարճալի դեպքեր են տեղի ունենում:
Կարող ենք փաստել, որ քաղաքի բրենդներից մեկն է հումորը: Դեռեւս 5 տարի առաջ ֆեսբուք սոցիալական ցանցում ստեղծեցինք Կատակում են գյումրեցիները խումբը: Այժմ 127.000 կատակասեր կա մեր խմբում: Պարբերաբար խմբում հրապարակում ենք Գյումրու եւ Շիրակի մարզի հետաքրքիր վայրերի ու մարդկանց մասին տեղեկատվություն եւ սովորաբար խմբի մասնակիցների համար կազմակերպում ենք ճանաչողական այցեր դեպի Գյումրի եւ մարզի այլ տեսարժան վայրեր: Քաղաքն էլ ավելի ներկայանալի դարձնելու եւ նոր ժամանակակից կարեւոր այցելության վայր ունենալու համար հավես ցանկություն ունենք Գյումրիում ունենալ անեկդոտների պատ: Սա նաեւ հրաշալի հնարավորություն է մարդկանց համար առանց տեղի բնակչի ուղեկցության եւ բացատրության բարձր կարծիք ունենալ Գյումրու մասին եւ մենք եւս մեկ քայլով տուրիստական շեշտադրում կարող ենք հաղորդել: Հայաստանի առաջին պատն անեկդոտների մասին ուզում ենք ստեղծել Գյումրիում: Համ էլ փողոցները դրական տրամադրություն կփոխանցեն անցորդներին եւ երկրաշարժից հետո վնասված Կումայրի արգելոցի շենքերի պատերը ոչ թե փլված ու չվերանորոգված, տխուր տեսքով կներկայանան, այլ տրամադրություն կփոխանցեն անցորդներին:
Եկել ես Գյումրի, շրջել ես եկեղեցիներով, վայելել ես արհեստների ու արվեստի քաղաքի տեսքը, կերել ես քյալլա կամ համով ձուկ՝ անուշ էղնի:
Իսկ անեկդոտների պատը տեսա՞ր:
Մենք փորձում ենք նոր պատմություն ստեղծել քաղաքի պատմության մեջ:
Դիզայնի նախնական տեսքի պատրաստման գործում աջակցել է Անի Հարությունյանը: