Փողոցային բացօթյա գրադարան

Ֆինանսավորումը տրվել է միանգամից չորս հեղինակի, ովքեր սկզբում ներկայացրել էին առանձին հայտեր նույն թեմայով, սակայն, ի վերջո, համաձայնել են հանդես գալ մեկ համատեղ նախագծով:

ՆԱԽԱԳԾԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ.
Նախագծի նպատակը Ստեփանակերտ քաղաքում փողոցային գրադարանի ստեղծումն է, որպեսզի մարդիկ ամառային օրերին կարողանան նաև այգում ընթերցանությամբ զբաղվել։ Համավարակի օրերին բոլորս օնլայն տիրույթում ենք,որի պատճառով հաճախ ձանձրանում ենք, կամ ինքնազգացողությունն է վատանում և դրա համար ուզում ենք այնպիսի բան, որը դուրս կլինի օնլայն տիրույթից։ Քանի որ կան մարդիկ, ովքեր իրենց ժամանակը անցկացնում են դրսում, փողոցային գրադարանը կլինի Պյատաչոկ այգու մոտակայքում, և մարդիկ գիրք վերցնելով կարող են այգում, նստած խոտերին ուղղակի վայելել գիրքն ու մաքուր օդը։ Հնարավոր կլինի նաև գիրք թողել կամ նվիրել, գիրք փոխանակել, իսկ ամեն տարի գրքի օրվան նվիրված այս տեղը կարելի է վերածել իսկական տոնի։ Շատ երկրներում տարածված է այս փողոցային գրադարանի գաղափարը, ռիսկերի մասին կարելի է մտածել փորձել այն մինիլամի հասցնել, բայց պետք է նաև փորձել և հենց այս մշակույթը նաև այստեղ` մեր մեջ տարածել, գրքի հանդեպ հարգանք տածելու, խնամքով վերաբերվելու։ Կազմակերպելու ենք նաև գրքահավաքներ, կան մարդիկ արդեն, ովքեր պատրաստ են գրքեր նվիրել, կարծում եմ այս հատվածում այն նորարարություն կլինի,գուցե այսպես հիշեցնենք գրքի կարևորության ու երբեք չհնացող փաստի մասին։

Подкрепен от Artsakh (July 2020)