Ժայռամագլցման պատ
Գյումրիում ուզում ենք առողջ ապրելակերպով զբաղվող, սպորտային, ակտիվ կենսակերպ վարող երիտասարդության, ավագ դպրոցականների, ինչպես նաև քաղաք այցելող զբոսաշրջիկների համար սարքել ժայռամագլցման արհեստական պատ, որը հետաքրքիր կլինի և սպորտային ակտիվ ժամանցի սիրահարների և ժայռամագլցման սպորտով պրոֆեսիոնալ զբաղվել ցանկացողների համար։ Քանի որ Գյումրիում չկա նմանատիպ ծառայություններ մատուցողներ, միևնույն ժամանակ ժայռամագլցումը դարձել է օլիմպիական մարզաձև և 2021 թ.֊ի ամառանը ներկայացված կլինի Պեկինում առաջին անգամ, վստահ ենք զուգահեռ մեր գովազդների կազմակերպումը հնարավորություն կտա հեշտ հանրայնացնել և հետաքրքրություն առաջացնել մեր թիրախային խմբի համար։ Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ օլիմպիական խաղերի, ժայռամագլցող մարզիկների մեջ ֆավորիդներ են Ռուսաստանի շատ ներկայացուցիչներ իսկ Գյումրիում մեծ ռուսական համայնք կա, կարծում ենք, հարմար թիրախային խումբ կարելի է նաև դիտարկել իրենց։ Մեր արշավական փորձը, մեր արշավորդների հետ ունեցած հարցումները ևս փաստում են մեծ պահանջարկի մասին։
Քանի որ ինքնին այս ամենը դառնալու է առողջ ապրելակերպի քարոզ, խթանելով լեռնագնացության զարգացումը, որը հաշվի առնելով մեր երկրի աշխարհագրական դիրքը և հետպատերազմյան գիտակցումը, որ անչափ կարևոր է ալպինիզմի, ժայռամագլցման զարգացումը նաև ռազմական անվտանգության տեսանկյունից, կարծում ենք հանրության կողմից ևս բարձր և դրական արձագանքի կարժանանա, միևնույն ժամանակ նպաստելով մեր մասին ինֆորմացիայի տարածմանը։