«Այլընտրանքային ջեռուցում» կամ «Տաք դպրոց»




Այսուհետ Գեղարքունիքի մարզի Անտառամեջի և Կալավանի միջնակարգ դպրոցների աշակերտները խստաշունչ ձմռանը կսովորեն տաք միջավայրում։ Ծրագրի նպատակն է թղթի, փայտի և վառելանյութի մնացորդների վերաօգտագործման միջոցով պատրաստել այլընտրանքային վառելիք՝ բրիկետներ։ Բրիկետների արտադրությունը իր հերթին կնվազեցնի համայնքում իրագործվող անտառահատումները։