«Թևունց» ցանցային գրադարան
Վերջերս,Ջավախքի երիտասարդների շրջանակներում ավելի ու ավելի է տարածվում այն, որ դեռահասները և ոչ միայն փնտրում են գրքեր, որոնք մեծ մասամբ չեն գտնում:Ես ինքս մի քանի անգամ փոխանակել եմ գրքեր ու հրաշալի կլինի, եթե այս ամենը կազմակերպվի ու իրականցվի ցամցային գրադարանի բնույթով։Եվրոպական քաղաքներում արդեն տարածված ցանցային գրադարանների գաղափարը,որի շնորհիվ երիտասարդները սկսել էն սիրել գրքերը:Ջավախքում մենք ունենք հայկական գրքերի պակաս, ինչը տխուր փաստ է մեզ համար։
Գրադարանի բնույթը նրանում է,որ Ջավախքցիները գրքեր կարդալու և դրանք քնարկելու հնարավորություն կունենան թե քաղաքներում և թե գյուղերում։ Նախնական փուլում գրադարանը կլինի ԱրՄաթներում, որը միևնույն ժամանակ երիտասարդների համար ԱրՄաթ հաճախելու մոտիվացիա կդառնա:Ինչպես նաև գրքերի ընտրության համար կազմակերպվել է օնլայն հարցում, որի շրջանակներում հասկացել ենք,թե որ ժանրն է հետաքրքրում երիտասարդներին:Բացի Արմաթի սաներից գրքերը կտրամակրվի բոլոր ցանկացողներին,իհարկե հետ վերադարձնելու նպատակով:Յուրաքանչյուր գիրք կարդալ ավարտելուց հետո կհավաքվի թիմ և կանցկացվի գրքի քննարկում:Իսկ ինչպես պետք է հսկենք, որ գրքերը հետ գան գրադարան:Երևի ձեր մեջ առաջացավ այս հարցը:
Ապրելով թվային դարում, մենք ունենք հզոր գործիքներ:Գրքերի գրանցման, վերադարձման հարցերում մեզ օգնության կհասնի Google Sheets-ը,որտեղ կներկայնենք ում,երբ և ինչ ենք տվել,ինչպես որ բոլոր գրադարաններում է: և հենց այդ Sheets-ի միջոցով մենք կհետևենք ճիշտ ժամկետին: Ինչպես նաև վստահ եմ հարց կառաջանա, թե ինչպես պետք է գրքերը գան և հասնեն Ջավախք,պատասխանը հետևյալն է Կան շատ մարդիկ, ում մեքենաները չեն ստուգում սահմանին և վստահ եմ նրանք կհասնեն օգնության։Եթե այս մեկը չստացվի գրքերը կհասնեն ավտոբուսների և անհատների միջոցով։Մեր գրադարանը նախնական փուլում գրքերը կվերցնի Օսըմի շնորհիվ, Բայց միևնույնն ժամանակ մեզ գրքեր կտրամադրվեն նաև շատ ուրիշ մարդիկ(արդեն սկսել ենք հավաքել):Մարդիկ մեր գրադարանի և այնտեղ գտնվող գրքերի մասին կիմանան FB,Instagram էջերից:
Մեր նախագծի տեսլականն է Ջավախքում վառ պահել գրքերի շունչը:
Մենք ցանկանում ենք զարգացնել երիտասարդների ստեղծագործական գիտակցությունը։