Սիրված երգի ջազային ձայնագրություն
Արցախում 9 ամիս տևած շրջափակման պայմաններում 2023-ի ապրիլին Ստեփանակերտում կայացավ արցախյան վերջին համերգը՝ ջազի միջազգային օրվա կապակցությամբ։ Արցախահայերի բռնի տեղահանման և Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության պայմաններում՝ նվագախմբի ղեկավար Տիգրան Սուչյանը կազմակերպեց նաև նվագախմբի երաժշտական գործիքների տարհանումը, իսկ Հայաստանում նվագախմբի անդամների բնակեցման առաջին իսկ օրերից հոգեբանական աջակցությամբ՝ կարողացավ մոտիվացնել երիտասարդ երաժիշտներին՝ շարունակելու իրենց սիրելի գործը։
Ջազը միավորում է մարդկանց, հետևաբար մենք ևս նպատակ ենք հետապնդում նվագախմբի անխափան գործունեությամբ միավորել մեր հայրենակիցներին՝ խրախուսելով սիրել, զարգացնել և տարածել երաժշտարվեստը։
Նվագախմբի գործունեության հանրահռչակման համար նախատեսում ենք իրականացնել հայկական հեղինակային ստեղծագործությունների պրոֆեսիոնալ աուդիո ձայնագրություն, որի միջոցով հայ և արտասահմանյան երաժշտասեր հանրությունը հաղորդ կդառնա ժամանակակից հայկական ջազ ստեղծագործություններին։