Մյուզի🐄

Musi🐄 հաղորդումը, որը ստեղծվել է My Lead Time Music School-ից, ներկայացնում է նորարարական նախաձեռնություն՝ միախառնելով հայկական մշակույթը, երաժշտությունը և հումորը։ Գյումրիում այս ֆորմատով միակ երաժշտական դպրոցը լինելուց հետո, մենք որոշեցինք ընդլայնել մեր գործունեությունը և ստեղծել Musiկով հաղորդումը, որը կներկայացնի հայկական մշակույթը ժառանգաբար, բայց ժամանակակից ու հետաքրքիր ձևով։

Գյումրին՝ որպես քաղաք, ունի բազմաթիվ մշակութային խնդիրներ, որոնք պահանջում են ժամանակակից մոտեցումներ։ Մեր հաղորդումը նպատակ ունի ոչ միայն պահպանել, այլև ժամանակակից կերպով ներկայացնել հայկական արժեքները՝ մարդկանց համար հասկանալի ու մատչելի ձևով։ Musi🐄-ն միակ հաղորդումն է լինելու, որն ուղղակիորեն կապելու է երաժշտությունն ու հումորը՝ ներկայացնելով հայկական մշակույթը պատմության մեջ։ Այն նաև նպաստելու է հանրային հետաքրքրության ու կրթության աճին։

Այս նախաձեռնությունը կնպաստի Գյումրիի մշակութային կյանքին, կստեղծի նոր հնարավորություններ երիտասարդների համար՝ միաժամանակ քաղաքին դարձնելով մշակութային կենտրոն, որտեղ կարող են ծագել նոր գաղափարներ և նախաձեռնություններ։ Musi🐄 հաղորդման միջոցով մենք նպատակ ունենք բարձրացնել քաղաքի ճանաչողությունը ոչ միայն Հայաստանի ներսում, այլև միջազգային մակարդակում, ներգրավելով մի շարք հյուրեր, արվեստագետներ ու մշակույթի գործիչներ՝ տարբեր ոլորտներից։

Подкрепен от Yerevan (February 2025)