Մարդ+Բնություն+Մշակույթ

Ցանկանում ենք ներկայացնել մի նախագիծ,որն ամբողջապես միտված է մարդ- բնություն կապը արժևորելուն։Մեղրի համայնքում գործող «ԱՍՔ» մանկապատանեկան թատերական ստուդիայի սաների մասնակցությամբ ցանկանում ենք բեմադրել ինտերակտիվ ներկայացում,որի գլխավոր գործող անձը կլինի «բնությունը» և ինտերակտիվության բոլոր տարրերն օգտագործելով հանդիստատեսի հետ միասին կհասկանանք,թե որքանով է կարևոր բնություն-մարդ կապի ու դրա զարգացմանն ուղված քայլեր ձեռնարկելը,կլինեն գործնական առաջադրանքներ,որոնք հանդիսատեսը կկատարի հենց ներկայացման ընթացքում և կքննարկվեն դրական և բացասական կողմերը։Նպատակ ունենք ինտերակտիվ ներկայացմանը հրավիրել տարածաշրջանում գործող բոլոր դպրոցների աշակերտներին և այս քայլով ավելի ընդլայնել այն մարդկանց և աշակերտների թիվը,ովքեր կսկսեն կարևորել բնություն-մարդ կապը,մեր ծրագիրի արդյունքում կլուծի տարածաշրջանի համա շատ կարևոր մի հարց ևս՝ աշակերտները կունենան մի հրաշալի հնարավորություն՝ իրենց ժամանակը հետաքրքիր և բովանդակալից կդարձնեն և կստանան նոր գիտելիքներ իրենց իսկ շրջապատող բնության մասին։Կփորձենք ստեղծել մարդ-բնություն-մշակույթ մի անքակտելի կապ։

Fondos becados por Nature Armenia (October 2021)