Վերականգնողական և կերակրման լճակ թռչուննորի համար
Քանի որ արդեն քանի տարի է ունենք խնդիր վիրավոր, աղտոտված թռչուններին հարմարավետ տարածքում պահելու, կերակրելու և խնամելու համար, և հաճախ կանգնում ենք խնդրի առաջ, թե որտե՞ղ պետք է թռչուններին բաց թողնել, մինչ նրանք կկազդուրվեն, կհարմարվեն ազատ բնությանն ու կկարողանան ինքնուրույն կեր հայթայթել ազատ բնության մեջ` այս նախագիծը նման խնդիր լուծելու համար է։
Առաջարկում եմ Էկոաշխարհի տարածքքւմ կառուցել փոքրիկ լճակ, այնտեղ բաց թողնել մոտ 200 կիլոգրամ կարաս ձուկ և Կախանէվ ջրտարից ջուր բաց թողնելով ևս լուծթլ այդ լճում ձկների ապահէվումը։
Քանի որ կարաս տեսակի ձկները շատ արագ բազմանում են և հնարավոր կլինի էժան գնել, լճակում հնարավորություն կունենանք մշտապես թռչունների համար կեր ունենալ։
Նաև թռչուններ կան, որոնք կեր կկարողանան հայթայթել լճակի կողքի եղեգների և լճակի տիղմի միջից։
Այսպիսով գումարի շրջանակներքւմ կկարողանանք կառուցել մոտ 150 քառակուսի մետր հողե լճակ և այնտեղ լցնել 150֊200 կիլոգրամ մանրաձուկ։ հետագայում տարածքը կցանկապատվի, որպեսզի գիշատիչները չկարողանան մոտենալ և վնասել վերականգնվող թռչուններին և նրանք ապահով կլինեն մինչ հնարավորություն կունենան ինքնուրույն կեր հայթայթել և ազատ տեղաշարժվել։
Ջրի խնդիրը կլուծվի տնդամենը 20 մետր առու քաշելով և ջրահեռացման հատվածում մետաղե ցանց կտեղադրվի որպեսզի լճակի ձկները չհեռանան ջրի հոսքի հետ