#Արցախ Բարդակի թոթ
Արցախի ամենահայտնի բարիքներից է թթի մրգօղին՝ իր նուրբ համով և բուժիչ հատկություններով։ Շատ արցախցիներ մշտապես զբաղված են եղել թթի օղու արտադրության մեջ։ Նրանց մի մասը տարիներ շարունակ իրենց արտադրանքն իրացնում էր Ստեփանակերտի «Բարդակ» փաբում։ Հաճախորդները մշտապես հայտնել են իրենց գոհունակությունը։ Այժմ այդ հնարավորությունները բացակայում են շատ արտադրողների համար։ Առաջնահերթ խնդիրը, բացի բերքից այն է, որ նրանք չունեն համապատասխան սարքավորումները։ Դրանք չեն կարողացել բերել Արցախից։
Նախագծով նախատեսում ենք օղու թորման երկու սարքավորում նվիրել արցախցի այն ընտանիքներին, ովքեր լավագույնս տիրապետում են բաղադրատոմսին, Արցախում զբաղվել են այդ գործունեությամբ։
Նրանց արտադրանքը մշտապես կսպառվի Երևանում նորաբաց «Բարդակ» փաբում։