On The Road | #Gegharkunikawesome
Առայժմ չկա այնպիսի հավելված, որը կկարողանա ցուցադրել և պատմել մարդկանց Գեղարքունիքի և Հայաստանի մյուս մարզերի թաքնված, բայց գեղեցիկ վայրերի մասին։ Հավելվածը կիրառում է AI տեխնոլոգիան՝ առաջարկելու համար Հայաստանում այցելության վայրեր օգտատիրոջ նախասիրությունների հիման վրա։ Եթե կարծում եք, որ հավելվածի հնարավորությունները սահմանվում են միայն դրանով, շատ սխալվում եք։ Այն կունենա հետաքրքիր ֆունկցիաներ։ Օրինակ, եթե դուք պլանավորում եք ճանապարհորդություն Գեղարքունիքի Վարդենիս քաղաքից Երևան և չեք ցանկանում, որ ճանապարհորդությունը երկար և ձանձրալի լինի, քանի որ 2 ժամ 30 րոպե մեքենա վարելը հաճելի չէ, ապա պարզապես բացեք On The Road հավելվածը, նշեք ելակետն ու նպատակակետը, և այն կպատմի գեղեցիկ վայրերի մասին, որոնք կարող եք այցելել ճանապարհի ընթացքում։
Մեկ այլ օրինակ. եթե ցանկանում եք կազմակերպել էքսկուրսիա ձեր կոլեգաների հետ, բայց դժվարանում եք համաձայնել վայրի ընտրության հարցում, քանի որ բոլորն ունեն տարբեր նախասիրություններ, On The Road-ը կօգնի ձեզ։ Պարզապես ասեք, թե ինչպիսի վայրեր կցանկանաք այցելել։ Օրինակ, մեկը սիրում է ջրվեժներ, մյուսը՝ ծառաշատ վայրեր, մյուսը՝ լեռներ, մատուռներ կամ ժայռեր։ Եթե նշեք բոլորի նախասիրությունները, հավելվածը կսահմանակի համապատասխան վայրեր խմբի համար։ Դա հրաշալի չէ՞։ Մենք այդ խնդիրը ունեցել ենք դասարանում, բայց շուտով չենք ունենա։
Մի մտածեք, որ հավելվածի հնարավորությունները միայն դրանով սահմանափակվում են՝ դժվար է ամեն ինչ մանրամասն բացատրել գրավոր։ Նշեմ նաև, որ կարող եք տեսնել վայրերի նկարները և նկարագրությունները (հնարավոր է նաև լեգենդներ, եթե դրանք առկա են)։ Հետագայում այն նաև հավելվախը ծառայելու է որպես զբոսավարների և զբոսաշրջիկների միջև կապող օղակ։