2020 KISS





Աշխարում շատ հայտնի կտավ ներ և ժամանակակից փողոցային արվեստի
օրինակներ կան համբույրի թեմայով։Այս տարի արդիական է դարձել բժշկական
դիմակներով ստեղծագործությունները։Նախագիծս Երևան քաղաքում հին շենքերի և շինությունների կողային պատերին գեղագիտական և ստեղծագործական նշանակություն տալն է, ինչպես նաև տվյալ
տարածքը էլ ավելի արժեքավոր դարձնելը է ստեղծագործության միջոցով։
Ստեղծագործությունը արտացոլում է 2020 թվականը, ինչպես համաճարակային տարի և այս ստեղծագործությունը ընդհանուր առմամբ ամփոփում է այս տարին իր դրական նշանակությամբ։ Նախատեսվոր Ստեղծագործության համար ընտրվել է Վստրեչի կամուրջի բնակելի 5 հարկանի շենքերից մեկի կողային պատը։ Տեսանելիության հատվածը, ինչպես նաև դիտակետերը շատ ավելի մեծ են։ Այն երևում է կամրջից, բակային հատվածից ( ինչը տալիս է ստեղծագործությունը մոտիկից նաելու հնարավորություն), ինչպես նաև մետրոպոլիտենի գնացքից։ Շատ երկրներում կամուրջները հանդիսանում են սիրո խորհրդանիշ։ Սիրահար զույգերը կամրջի բազրիկներին փական են ամրացնում, որը խորհրդանին է սիրո հարատևության։ Այդ իսկ պատճառով կարծում եմ որ տվյալ տարածքը էլ ավելի նպատակահարմար կլինի:Ստացել եմ Երևանի քաղաքապետարանի թույլտվությունը և հավանությունը տվյալ նախագիծը
իրականացնելու համար։