Digitizing the Ijevan Dendropark

Իմ նպատակն է Իջևանի դենդրոպարկում հավաքագրել բոլոր ծառաթփատեսակները և ստեղծել տվյալների բազա։
Մյուս քայլը, որը ես ցանկանում եմ իմ թիմի հետ իրականացնել՝ Իջևանի դենդրոպարկի թվայնացումն է, որտեղ ամեն ծառ կունենա իր հերթական համարը և իր անձնագիրը, որտեղ կնշվի ծառատեսակի բնի տրամագիծը, բարձրությունը, վազքը, արտադրողունակությունը և այլ անտառագիտական տվյալներ։ Հաջորդ քայլը, որ կիրականացվի՝ «Իջևանի դենդրոպարկի» բոլոր ծառաթփատեսակների հերբարիումի ստեղծումն է։ Նախատեսվում է նաև վերոնշյալ տվյալներով համալրված «Իջևանի Դենդրոպարկը» եռալեզու տեղեկագրի հրատարակում։ Մյուս կարևորագույն քայլը, որը մենք ցանկանում ենք իրականացնել՝ արժեքավոր, Հայաստանի անտառկազմող ծառատեսակների համար անհատական պիտակների պատրաստումն է և տեղադրումն է «Իջևանի դենդրոպարկում»։ Հատկանշական է, որ իմ կողմից 2020թ․ ամռանից արդեն իսկ ստեղծվել է հերբարիում, որի մեջ զետեղված են 70-ից ավելի ծառատեսակներ, ստեղծվել է Վանաձորի բուսաբանական այգում գտնվող 3 սեքվոյադենդրոմ հսկայականի
անձնագիր։
Այսպիսով մեր թիմը կիրականացնի հետևյալ աշխատանքները․
1. Իջևանի դենդրոպարկում գտնվող բոլոր ծառաթփատեսակների ուսումնասիրություն և անձնագրերի պատրաստում։
2. Կստեղծվի Իջևանի դենդրոպարկի թվային քարտեզ։ Քարտեզում կտեղադրվեն ամեն ծառաթփատեսակի կորդինատը և ծառաթփատեսակի նկարագրությունը։
3. Կստեղծվի «Իջևանի դենդրոպարկը» հերբարիումային բազա, որտեղ կներառվեն բոլոր ծառաթփատեսակները։
4. Կհրապարակվի «Իջևանի դենդրոպարկը» եռալեզու տեղեկագիրը։
5. Արժեքավոր, Հայաստանի անտառկազմող ծառատեսակների վրա կտեղադրվեն պիտակներ, որտեղ կնշվի ծառատեսակի հայերեն անվանումը, լատիներեն անվանումը և հակիրճ նկարագրությունը։

Грант предоставил Nature Armenia (March 2021)