Խոսող գիրքը
Ծրագիրը նվիրված է գրքերին, գրականությանը և ընթերցանությանը` որպես անձի աշխարհայացքի, արժեհամակարգի, երևակայության, գեղագիտական ընկալումների և աշխարհընկալման ձևավորման միջոց։
«Խոսող գիրքը» ծրագրի շրջանակներում Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքը կհամալրվի դասական և ժամանակակից գրական գործերով բոլոր տարիքի երեխաների համար։ Գրադարանի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն ունենալու է հստակ ժանրային տարաբաժանում` հաշվի առնելով երեխաների տարիքային առանձնահատկությունները, ինչպես նաև՝ գրական նախասիրությունները։
Գրադարանը կոչվում է խոսող, քանի որ այն ամեն ամիս հյուրընկալելու է գրական որևէ ժանրի գրողի, հեղինակի, թարգմանչի կամ մշակութային գործչի, ով աշակերտների հետ քննարկումներ կունենա գրական տվյալ գործի, ուղղության շուրջ, կկիսվի կենսափորձով։ Այսինքն երեխաները կունենան կենդանի շփում «գրքերի հետ»՝ իրապես հասկանալով ստեղծագործությունների արժեքը, ծանոթանալով գրքի և գրականության գաղտնիքներին, հնարավորություն ունենալով դրսևորելու գրական նախասիրություններն ու զարգացնելու դրանք։