<<Վառեմ-Մարեմ>> արվեստանոց
Մենք Վառեմ-Մարեմն ենք՝ Գյումրիում առաջին բաց ֆորմատով արվեստանոցը, որտեղ ունենք կավագործության դասընթացներ, մաստերկլասներ, անունների պատ, ձեռագործ հուշանվերներ և սուրճի պատուհան:
Մաստերկլաս- Վարպետության 1 անգամյա դասի ընթացքում հյուրը իր ձեռքով՝ տեղացի վարպետի օգնությամբ, պատրաստում է տարբեր առարկաներ, որը միանգամից վերցնում է իր հետ:
Անունի պատ-Գյումրիու թոփ 5 այցելվող վայրում՝ <<Մեր մանկության տանգո>>ն ֆիլմից հայտնի պատշգամբի դիմաց՝ արվեստանոցի
դրսի պատին բոլոր հյուրերը հնարավորություն ունեն փակցնելու իրենց անունները կավե տառերի միջոցով՝ խաչբառի սկզբունքով:
Ձեռագործ հուշանվերներ-Արվեստանոցի վարպետների կողմից
պատրաստված թեմատիկ հուշանվերների վաճառք:
Կավագործության խմբակ-Կավագործության մշտական խմբակ բոլոր
տարիքային անձանց համար, ինչպես նաև արտթերապիա՝ սահմանափակ
հնարավորություններ ունեցող անձանց համար:
Սուրճի պատուհան-Հյուրերը այստեղ ստանում են համեղ սուրճ և միաժամանակ իրենց դիմանկարը՝ սուրճի թղթե բաժակի վրա,
որը նկարում է մեր նկարչուհին րոպեների ընթացքում:
Ընթացիկ կազմակերպում ենք նաև կրթական ծրագրեր և համերգներ: