«էԿՈԿՐԹԱՐԱՆ․ԾԱՌԵՐԸ ՄԱՆՐԱԴԻՏԱԿԻ ՏԱԿ»

Սիրելի՜ ՕՍՄ , մեծ ուրախությամբ ուզում եմ Ձեզ պատմել «ԷկոԿրթարան․Ծառերը մանրադիտակի տակ» հեղինակային, էկոկրթական աշխատարանի մասին, որը ծնվել է իմ երազանքից ՝ երազանք ոգեշնչել երեխաներին սիրել բնութունը և կատարել իրենց փոքրիկ քայլերը բնությունը և գիտությունը բացահայտելու ճանապարհին։Ինքս բացարձակապես սիրահարված եմ բնությանը՝ ծառերին և ուզում եմ այդ հիացմունքով կիսվել ավելի ու ավելի շատ երեխաների հետ, որովհետև իսկական կախարդանքի է նման տեսնել, թե ինչպես նրանց աչքերը փայլում բնության թաքնված, անտեսանելի հրաշքները բացահայատելիս։
Այս նախագծի ընթացքում մասնակիցները
․տեսնում են ծառերը այնպիսին , ինչպիսին երբևէ չեն տեսել,
․շփվում են բնության և միմյանց հետ՝ ջերմ ու դրական միջավայրում,
․հավաքում ու պատրաստում են աշխատանքային նմուշներ, որոնք ուսումնասիրում են մանրադիտակով։
Ըստ Շրջակա միջավայրի նախարարության գրավոր թույլտվության նախագիծը անցկացնելու համար մեզ տրամադրվում են անվճար ենթակա բոլոր կառույցները։
Նշեմ որ սեփական ներդրմամբ անցկացրել՝փորձարկել ենք աշխատարանը Ջրվեժ անտառպարկում նոյեմբերից և ահա թե ինչպիսի «արկածային» մարտահրավերների ենք բախվել։Մեկ մոնոկուլյար, ոչ մեծ խոշորացում ունեցող մանրադիտակը նշանակում էր անհամբեր, շատ անհամբեր փոքրիկ գիտնականների երկար հերթեր և դժվարություն՝ մեկ աչքը փակած նայելիս։ Հանկարծակի անձրևները, ոչ մեկ անգամ, մեզ ստիպեցին պայքարել մեր մանրադիտակը միակ անձրևանոցով պաշտպանելու համար
Բայց մենք համառ ու ստեղծագործական գտնվեցինք ու չնայած այս խոչընդոտներին՝ հաջողվեց ոգեշնչել մոտ 220 երեխայի և ասեմ, որ նրանց ոգևորությունը վարակիչ է և շատերն են հետաքրքրված և ուզում են մասնակցել։Այժմ նպատակ ունենք ավելի շատ երեխաների ընդգրկելու, (ամսեկան շուրջ քառասուն) Արցախի բռնի տեղահանված երեխաներ, հաշմանդամություն ունեցող երեխաներ, հեռավոր սահմանամերձ գյուղերի երեխաներ։
Դա անելու համար շարժական լաբին պետք է՝
․բինոկուլյար կամ երկդիտակ ավելի մեծ խոշորացում ունեցող մանրադիտակ
․անձրևապաշտպան ծածկ։
Դիմում ենք Ձեզ, մեծ ոգևորությամբ ակնկալելով, հենց ՕՍՄ-ի աջակցությամբ կյանքի կոչել մեր հրաշալի նախագիծը։
Շնորհակալությամբ՝ էկոս

Грант предоставил Yerevan (August 2024)