Քայլել պատմության հետ

Արմավիրի մարզի Տիգրան Մեծ-ի անվան ռազմամարզական վարժարանում երեխաները անցնում են Պատմություն առարկան: Պետությունը և դպրոցի տնօրինությունը հատուկ ուշադրություն է դարձնում առարկայի լավ յուրացմանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժամանակակից աշակետները սովորում են ավելի շատ դիդակտիկ նյութեր օգտագործելով, որոշել ենք օգնել նրանց և ավելացնել Հայոց պատմություն առարկայի ուսումնական տեսական նյութերը: Դպրոցի նոր վերանորոգված միջանցքի 50 մետրանոց պատի վրա կհավաքենք հայոց պատմության տեղի ունեցած նշանավոր իրադարձություններն ու կարևոր կեր պարներ, նկարներ, լրացուցիչ տեղեկատվություն QR կոդերով, մարդկության պատմության ժամանակագրական ուղղին : Նախատեսել են, որ յուրաքանչյուր կիսամյակի ընթացքում ինֆորմացիան կթարմացվի, և ամեն անգամ երեխաները միջանցքում կանգնելով կամ այդտեղով անցնելով, մի նոր բան կսովորեն մեր պատմությունից: Աշխատանքներին ներգրավված կլինեն աշակերտները, ովքեր կկազմեն ինֆորմացիոն թերթիկները, կմշակեն դիզայնը և տպելուց հետո կհավաքեն համապատասխան ստենդի վրա:
Նախատեսում ենք կազմակերպել մինչդպրոցական էքսկուրսիաներ, որոնք ուսուցողական մեծ ազդեցություն կունենան:
Կունենանք հարմարավետ տարածք, որտեղ աշակերտները հաճույքով կգտնվեն և միաժամանակ կուսումնասիրեն պաստառի տեղեկատվությունն ու կհետաքրքրվեն լրացուցիչ տեղեկատվությամբ:

Грант предоставил Yerevan (January 2025)