«ԼՈւՔ at Me»

"ԼՈւՔ at Me" – Գյումրին՝ Հումորով Լցնելու Նախագիծ

Պատկերացրեք՝ քայլում եք Գյումրու փողոցներով, և հանկարծ տեսնում եք ոչ թե սովորական մոխրագույն դիտահորերի կափարիչներ, այլ վառ գույներով նկարազարդված,հայտնի անեկդոտներով զվարճալի կոմիքսապատ կափարիչներ։Մեր "ԼՈւՔ at Me" նախագիծը հենց այդ է՝ փոխել սովորական դիտահորերի կափարիչները արվեստի և հումորի յուրահատուկ համադրությամբ:Գյումրին միշտ եղել է Հայաստանի ամենահումորային և մշակութային քաղաքը, որտեղ մարդիկ նույնիսկ դժվարությունների ժամանակ չեն կորցրել իրենց կատակելու ունակությունը: Սակայն այսօր, թեպետ գյումրեցիները շատ կատակասեր են, կյանքի տարբեր դժվարությունների մեջ նրանք հաճախ մոռանում են ժպտալու մասին։ Մենք ուզում ենք դա փոխել՝ քաղաքի փողոցներում ավելացնելով արվեստ ու հումոր, որը մարդկանց կհիշեցնի ժպիտի ուժի մասին:Ի՞նչ ենք առաջարկում
Դիտահորերի կափարիչները երկար տարիներ պարզապես տեխնիկական նշանակություն են ունեցել՝ փակելով մուտքը քաղաքի կոյուղային համակարգերին և էլեկտրական լարերին։ Սակայն աշխարհում շատ երկրներ, ինչպես օրինակ Ճապոնիան, ԱՄՆ-ն, Գերմանիան և Իռլանդիան, սկսեցին օգտագործել դրանք որպես փողոցային արվեստի տարր, դարձնելով քաղաքներն ավելի գունեղ ու ինքնատիպ:
Գյումրին, լինելով ոչ միայն մշակույթի, այլև հումորի մայրաքաղաք, պետք է ունենա իր սեփական՝ կոմիքսային փողոցային արվեստը։ Մենք ուզում ենք նկարազարդել քաղաքի դիտահորերի կափարիչները Գյումրվա ամենահայտնի անեկդոտներով և սուր հումորով, դարձնելով դրանք քաղաքի յուրահատուկ խորհրդանիշներ: Յուրաքանչյուր կափարիչ կունենա գունեղ կոմիքս, Գյումրվա բարբառով կարճ զրույց կամ սուր հումորային արտահայտություն, որը ստիպելու է մարդկանց նայել ներքև, ժպտալ ու հիշել Գյումրու ուրախ ոգին:
Ինչո՞ւ է սա կարևոր
Արվեստի ու հումորի համադրություն– Դիտահորերը կդառնան փողոցային արվեստի գործեր, որոնք կհիշեցնեն մարդկանց ժպտալու մասին:Տուրիստական գրավչություն – Գյումրին արագ զարգացող տուրիստական կենտրոն է, և այս նկարազարդումները կլինեն գունեղ ֆոտոանկյուններ, որոնք գրավիչ կլինեն զբոսաշրջիկների համար:
Տեղական մշակույթի պահպանում – Նախագիծը կօգնի պահպանել ու տարածել Գյումրվա մշակույթը։Կստեղծվի թվային քարտեզ։

Грант предоставил Yerevan (April 2025)