Ամանօրյա անակնկալ՝ դաշնամուր առանց ստեղնաշարի

Ռադիոխմբակում երեխաների կողմից նախագծվել է առանց ստեղների նվագող դաշնամուրի մոդել, որը ցանկանում ենք Ձեր օժանդակությամբ կյանքի կոչել։ Լաբորատոր փորձարկումներն անցել է և արդյունքը հիանալի է ստացվել։ Առանց ստեղների դաշնամուրը իրենից ներկայացնում է գեղեցիկ դիզայնով արկղ, որը ունի դատարկ տարածություն, որտեղ ձեռքերի շարժումից արձակվում են նոտաներ, կախված ձեռքի դիրքից և տեղակայումից։ Աշխատում է նույն դաշնամուրի սկզբունքով ինֆրակարմիր ճառագայթների օգնությամբ։
Դաշնամուրը նախօրոք տեղադրվելու է Վեդի քաղաքի ամանօրյա կենտրոնական տոնածառի կոխքին, իսկ այնուհետև տեղափոխվելու է որևէ մանկապարտեզ պայմանով որ մնացած երկու մանկապարտեզներում նույնպես պետք է տեղադրվի անակնկալ դաշնամուր․․․