Bee's House
Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում ընդամենը օրեր առաջ հիմնել եմ Bee's House Մեղրի և մեղվի ցուցասրահ, որի նպատակն է աշխուժացնել մշակութային կյանք, ակտիվացնել զբոսաշրջային հոսքը և առաջին ձեռքից ներկայացնել մեղրի ստացման գործընթացը զրոյից, և մեղվի կյանքի բոլոր փուլերը։ Այն իր տեսակով և ֆորմատով առաջինն է մարզում և կարծես թե ողջ հանրապետությունում։
ՕՍՄ-ին դիմելու նպատակս է դպրոցահասակների մոտ խթանել մշակույթի, մեղվապահության հանդեպ հետաքրքրությունը և մեղվի կարևորության մասին իրազեկվածության մակարդակի բարձրացումը, Ինչպես նաև զարգացնել ցուցասրահներ և թանգարաններ այցելելու մշակույթը։ Իմ նախագիծն է Սիսիան համայնքի 10 գյուղերից ( Սառնակունք, Ծղուկ, Անգեղակոթ, Շաղատ, Ախլաթյան, Վաղատին, Տոլորս, Նորավան, Ույծ, Դարբաս) 200 աշակերտի հնարավորություն տալ անվճար այցելելու իմ ցուցասրահ։