Նվիրիր հույս
Հազարավոր երեխաներ կորցրել են իրենց տանը տոնածառ դնողին, իրենց տոնական սեղանի ծախսն անողին, իրենց գլխի տակ նվեր դնող Ձմեռ Պապուն և հաճախ էլ դիմավորում են Նոր տարին հիվանդանոցում։
«Նվիրիր հույս» ծրագրի շրջանակներում ամեն տարի ուրախացնում ենք հազարավոր երեխաների՝ Արցախից մազապուրծ եղած, սոցիալապես անապահով ընտանիքների և մանկատներում բնակվող: Արալեզներս՝ սկաուտներս և մեր պատասխանատուները, հասցրել ենք ու փորձում ենք ամանորյա փոքրիկ հրաշք հասցնել՝ Նվիրելով Հույս, որ Ձմեռ Պապը կա ու վաղը լավ է լինելու։
Ծրագրի ընթացքում պատրաստում ենք հատուկ նվերներ՝ ըստ դիմում հայտերի հերթականության, ապա մոտեցնում մարզկենտրոններ, ուր միջոցառում ենք կազմակերպում Ձմեռ պապի գլխավորությամբ և բաժանում. նույնիսկ Արցախում:
Ծրագիրն անփոփում ենք տարեվերջին՝ դեկտեմբերի 31-ին, հիվանդանոցներ այցելելով, ուր նույնպես Ձմեռ պապի հետ բաժանում ենք նվերներ և հույս նվիրում, որ Ձմեռ պապը չի մոռացել և վաղը լավ է լինելու: Առաջին հիվանդանոցն է լինելու Պրոֆեսոր Ռ․ Հ․ Յոլյանի Անվան Արյունաբանական Կենտրոնը, ուր այս տարի երեխաներին նվիրեցինք մեր հեղինակած «Սուպեր Հերոսը» գիրքը, որը երեխաներին ուղղորդելու է ողջ հիվանդության հաղթահարման ճանապարին՝ նրանց նախապես պատրաստելով իրենց սպասվող հավանական բուժմանը։
Նվիրենք հույս, միասին։
Այս տարի «Նվիրիր հույս»-ն իրականացնելու համար խնդրում ենք օգնել մեր Ձմեռ պապուն կամ ինքներդ լինեք Ձմեռ պապ՝ ֆինանսապես աջակցելով ծրագրին։