Սառցամագլցման բուրգեր
Ջերմուկ քաղաքում մի խումբ խենթեր, այդ թվում և ես, 2012թ,-ից որոշեցինք նպաստել ձմեռային տուրիզմի զարգացմանը և ինչպես Չինաստանում, Ռուսաստանում, Կանադայում և այլուր, սեփական միջոցներով կազմակերպեցինք «Ձնեմարդուկ՝ ձնե արվեստների փառատոն»-ը:
2015թ․ փառատոնն այնքան մեծ արձագանք ստացավ ու այցելուներ ունեցավ, որ հաջորդող տարիներին մեզ անհարժեշտ միջոցներն այլևս բավարար չէին էլ ավելի մեծ ու հաջող 2016-ին այն կազամակերպելու համար, չգտնվեցին նաև համապատասխան ներդրումներ:
Բայց ջաններս եռ է գալիս, ամբողջ ընթացաքում տեղներս հանգիստ չենք նստել ու որոշել ենք 2017-ի փետրվարի 17-19 կազմակերպել փառատոնն էլ ավելի մեծ շուքով, առավել ևս, որ համայնքապետարանը գործուն աջակցություն է ցույց տալու:
Քանի որ իմ նպատակը ոչ թե փառատոն կազմակերպելն է, այլ ձմեռային տուրիզմը զարգացնելը, կուզենայի Ձեր օժանդակությամբ կառուցել Հայաստանում առաջին արհեստական, քաղաքային սառցե բուրգերը, որոնց վրա կկազմակերպվեն սիրողական սառցամագլցումներ: Բուրգերը կլինեն տարբեր բարձրության՝ ըստ բարդությունների:
Հայաստանում չկա որևէ փորձ սառցամագլցման արհեստական պատ կամ բուրգ սարքելու համար և մեր փորձը կլինի առաջինը, որի հաջող կիրառումն ու իրագործումը հնարավորություն կտա նաև հետագայում՝ 2018թ․ փառատոնը կազմակերպելուց առաջ այն օգտագործել ինքնաֆինանսավորման համար, հատկապես Ամանորի ակտիվ զբոսաշրջային սեզոնի հետ կապված:
Արդեն իսկ ունեմ պայմանավորվածություն քաղաքապետարանի հետ Ջերմուկ քաղաքի հանրային այգիներից ցանկացածում այս հունվարին կառուցել և տեղադրել ՀՀ-ում սառցամագլցման առաջին արհեստական բուրգը: