Քայլող կինոթատրոն
Փոքր համայնքներում մարդիկ զուրկ են կինոդիտման հնարավորությունից: Համայնքներում երիտասարդներն, առհասարակ, չունեն համատեղ հավաքվելու և շփվելու, ժամանակ անցկացնելու վայր, ինչի պատճառով դպրոցից և տոնական միջոցառումներից բացի իրար հանդիպելու առիթներ չեն ունենում: Երևան այցելող համայնքաբնակ երիտասարդների, և ոչ միայն, ժամանցի հիմնական վայրերից է հանդիսանում կինոթատրոնը: Փաստացի, միայն Երևան այցելելու դեպքում են երիտասարդները կարողանում ծանոթանալ ժամանակակից կինոաշխարհի զարգացումներին: Ցանկանում եմ կցասայլի վրա հավաքել «Քայլող կինոթատրոն» որը կշրջի համայնքներով և կկազմակերպի կինոդիտումներ: Վայոց Ձորի մարզում կազմակերպվում է 3 խոշոր փառատոն՝ Արենու գինու փառատոն, Էկոտուրիզմի փառատոն Գոմք գյուղում, Ձնեմարդուկ՝ ձնե արվեստների փառատոն Ջերմուկում, ինչը հնարավորություն կտա կազմակերպել նաև վճարովի ծառայություն, իսկ գյուղական համայքներում կինոդիտումները կկազմակերպվեն անվճար հիմունքներով: