Ազգայինը ժամանակակցի մեջ
Ծրագրի նպատակն է 3 հագուստի դիզայների ՝ /Սաթենիկ Հայրիյան, Անահիտ Մնացականյան, Գայանե Մինասյան/ հնարավորություն տալ ստեղծագործելու և հայկական արտադրության հագուստ ստեղծելու։ Բացի արտադրություն ստեղծելուց, նրանցից յուրաքանչյուրը կունենա նաև 3 ընտրված ուսանող , ովքեր հնարավորթություն կունենան իրենց ստացած գիտելիքները գործնականում կիրառելու։ Այս ուսանողները կլինեն կամ Արցախի քոլեջներից մեկում հագուստի մոդելավորում և դիզայն ֆակուլտետներից, կամ այնպիսի մարդիկ, ովքեր ընդհանրապես ցանկություն ունեն դառնալու հագուստի մոդելավորող։
Մենք մտածում ենք որ այս ոլորտը թերի է զարգացած Արցախում, բայց մեծ պոտենցիալ ունի, որովհետև առնվազն 3 ուսումնական հաստատությունում համապատասխան բաժնում սովորող ուսանողներ կան, որոնք ցանկություն ունեն իրականում իրենց ստացած գիտելիքը օգտագործելու։
Ծրագրի արդյունքը արտադրանքն է, որը կստեղծեն դիզայներները՝ իրենց ուսանողների հետ միասին, այնուհետև կկազմակերպվի հագուստի ցուցադրություն։
Մենք պլանավորում ենք Արցախում արտադրված այս հագուստները իրացնել Արցախյան և հայաստանյան շուկայում՝ հասույթով շարունակական դարձնելով ծրագիրը՝ ընդգրկելով ավելի շատ ուսանողների և համագործակցելով Շուշիի հումանիտար քոլեջի, Գյուրջյան կիրառական արվեստի ինստիտուտի և ԱՐՊՀ կերպարվեստի բաժնի ուսանողների և դասախոսների հետ։
Ասյպիսով՝ մեր ծրագիրը երկու նպատակ ունի՝ ուսումնական և արտադրական։
Յուրաքանչյուր մասնակցի կտրամադրվի 12 մետր կտոր 6 հագուստ կարելու համար /ընդհանուր՝ 72 մետր կտոր/