Թոնրատուն՝ դպրոցում

Նախատեսվում է ՄՍԿՀ Հարավային դպրոց-պարտեզի բակում կառուցել թոնրատուն: Թոնատրուն-ծեսերի կենտրոնը կօգնի դպրոցում ուսումնական պարապմունքները, ծեսերն ամբողջական ներկայացնել սովորողներին: Սովորողները տեղում կծանոթանան հին հայկական ավանդույթներին, ծեսերին, միասին լավաշ, գաթա կթխեն, խնոցիով կարագ կպատրաստեն: Լավաշթխիկի ծեսը կրթահամալիրի օրացույցում իր պատվավոր տեղն ունի: Երաժշտության ժամին երգում են հացի արարմանը նվիրված երգեր, պարերգեր պարում, մայրենիի ժամին սովորում երկրագործին նվիրված ստեղծագործություններ: Ծիսական կենտրոնն ամբողջական կդարձնի այս տոնը՝ հացի արարման ծեսը:
Դպրոցի բակում շատ ակտիվ գործում է Թատրոն-ավտոբուսը, որը իրականության դարձավ ձեր նախագծի աջակցությամբ, բակում նախատեսվում է ունենալ փոքրիկ ագարակ և փոքրիկ հողակտոր առանձնացնել հողագործության համար, դպրոցում այս ամենն իհարկե իրականացվում է սովորողների հետ միասին: Թոնրատան առկայությունը կամբողջացնի դպրոցական բակային մի միջավայր, որտեղ սովորղը անմիջական մանակցությամբ կարող է ծանաթոնալ հայկական ծիսական տոներին, ավանդույթներին, համայնքային մշակույթին: Ստորև ներկայացնում ենք Թատրոն-ավտոբուսի կայքի հղումը:
https://be985.wordpress.com/category/%d5%a9%d5%a1%d5%bf%d6%80%d5%b8%d5%b6%d5%ab-%d5%a8%d5%b6%d5%bf%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b4%d5%a2-%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/
Նաև՝ https://macakyankarine.wordpress.com/2021/01/25/%D5%B0%D5%A1%D6%80%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A4%D5%BA%D6%80%D5%B8%D6%81-%D5%A9%D5%B8%D5%B6%D6%80%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6/?fbclid=IwAR384BM0i920udsk2e-c-N5BffXq4iFUMyYY0bPQ-_OQ3OrGmjKtTUy4nQY

Funded by Yerevan (March 2024)