Բուլինգի կանխարգելում և հաղթահարում

Բուլինգը համարվում է դարի ախտերից մեկը, որ սպառնում է դեռահասների հոգու հանգստացմանը։
Նախատեսվում է իրականացնել «Բուլինգի հաղթահարում և կանխարգելում» թեմայով 15 մասից բաղկացած նախապես մշակված հանդիպումների շարք՝ դպրոցահասակ երեխաների շրջանում։
Ծրագրի նպատակն է Վանաձոր քաղաքի 16-24 դպրոցահասակի մոտ բարձրացնել իրավագիտակցության մակարդակը, օգնել հաղթահարել տրավմատիկ փորձառությունը և վերագտնելու իրենց ներքին ուժը։
Ծրագրի շահառուները կհավաքագրվեն Վանաձոր համայնքի տարբեր դպրոցների երեխաներից։ Կձևավորվի 2 խումբ, յուրաքանչյուրում ներառելով 8-12 մասնակից։ Մասնակիցները կհավաքագրվեն նախապես իրականացված թեստավորման արդյունքոներից հետո։
Բուլինգի կանխարգելման նպատակով նախատեսվում է կազմակերպել 1-2 հանդիպում դպրոցների ծնողների հետ։
Տեսագործնական հանդիպումներից յուրաքանչյուրի ընթացքում կքննարկվի բուլինգի առանձին տեսակ։
Հանդիպումների շարքը նախատեսվում է իրականացնել դպրոցներից դուրս, որը մասնակիցներին հնարավորություն կտա լինել ավելի անկաշկանդ և անկախ։
Հանդիպումներից հետո ըստ անհրաժեշտության մասնակիցները հնարավորություն կունենան նաև ստանալ անհատական խորհրդատվություն։
Հաշվի առնելով, որ տեսսագործնական հանդիպումներից յուրաքնչյուրի տևողությունը կազմում է 2 ժամ, և աշխատանքները կատարվելու են դպրոցական դասերից հետո նախատեսվում է մասնակիցներին տրամադրել հյուրասիրություն, որը բացի առաջնային կարիքի բավարարումը, կնպաստի նաև միջանձնային հարաբերությունների, վստահության դաշտի կայունացմանը և ամրապնդմանը, ինչպես նաև հնարավորություն կստեղծի ընկերական կապերի հաստատմանը։

Funded by Yerevan (October 2024)