Ավիամոդելավորման Լաբորատորիա Եղեգնաձորում

Մենք երկու ընկերներով Եղեգնաձորում փորձում ենք ստեղծել ավիամոդելավորման լաբորատորիա, որտեղ կպատրաստենք հեռակառավարվող ինքնաթիռներ, ուղաթիռներ ու կվադրոկոպտերներ։
Առաջին մոդելը, որի վրա արդեն սկսել ենք աշխատել ռուսական ՄԻ–24 ռազմական ուղաթիռի ռադիոկառավարվող մոդելն է 1/10 մասշտաբով։ Այս մոդելի ռադիոկառավառվող ուղաթիռն այս մասշտաբով շուկայում արժի մոտ $5000. Մոդելը պատրաստելուց հետո կարող ենք այն վաճառել և գնել նոր սարքավորումներ ու նյութեր լաբորատորիան ընդլայնելու համար։