Մեր մասին

Մենք «Awesome» հիմնադրամի Ջավախքյան մասնաճյուղն ենք: Անկախ մարդկանց մի խումբ, որը նվիրված է մեր իրականությունն ավելի «օսմ» դարձնող գաղափարների աջակցմանը: Առանց ավելորդ գլխացավանքի և թղթաբանության՝ յուրաքանչյուր 2 ամիսը 1 մենք առավելագույնը $1000-ին համարժեք դրամաշնորհ ենք տրամադրում տվյալ երկամսյակի հաղթող նախագծին։ Մեր միակ ակնկալիքն է նախագծի բարեխիղճ իրականացումը և կատարած աշխատանքների ու ծախսերի վերաբերյալ ազատ ոճի հաշվետվությունը:


ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ

  • իրագործվեն Ջավախքում,
  • լինեն նոր նախագծեր, ոչ թե արդեն գոյություն ունեցող նախագծերի շարունակություն,
  • իրագործվեն առավելագույնը 3 ամսվա ընթացքում,
  • լինեն իրատեսական, ցանկալի է՝ նաև զիլ ու ստեղծագործական,
  • ապահովեն կոնկրետ արդյունք,
  • իրականացվեն կամավորության սկզբունքով,
  • առավելագույնը մինչև $1000 դրամաշնորհը պետք է ծածկի իրականացման ծախսերն ամբողջությամբ՝ բացառելով որևէ աշխատավարձ:

Մենք սիրում և ակնկալում ենք՝

  • 1) Նորարարական, հետաքրքիր և արտասովոր գաղափարներ, որոնք միավորող են և դրական ազդեցություն ունեն։
  • 2) Գաղափարներ, որոնք հեռուն գնալու ներուժ ունեն։
  • 3) Նախագծեր, որտեղ դրամաշնորհը կարող է խթան հանդիսանալ սկսելու մի նոր՝ ավելի մեծ նախագիծ։

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

  • Հայտերը կարող են լինել թե՛ անհատական և թե՛ խմբային:
  • Դիմումները պետք է լրացնել հայերենով։
  • Պետք է ներկայացնել նախագծի բյուջեն և ծախսերը։

Հայտադիմումը մշտապես բաց է։ Ներկայացված հայտերը (նախագծերը) քննարկում և ընտրում ենք ամեն 2 ամիսը 1։Եզրափակիչ փուլ անցած 3 մասնակիցներին մենք հրավիրում ենք մեզ հետ օնլայն ծանոթանալու և անձամբ ներկայացնելու իրենց նախագծերը: Այնուհետև քվեարկության արդյունքում որոշվում է տվյալ շրջափուլի հաղթող նախագիծը։


Հարցե՞ր


Ցանկանու՞մ ես քո ուղիղ մասնակցությունն ունենալ մեր հաջորդ դրամաշնորհին, Միացի՛ր մեր թիմին, Դարձի՛ր հոգաբարձու:

Մեր թիմը բաղկացած է հոգաբարձուներից, ովքեր աշխատում են «օսմ» նախագծերի իրագործման ուղղությամբ՝ կատարելով մի շարք գործառույթներ:

Ֆինանսական ներդրում. անհրաժեշտ է կատարել ամսական 6 000 դրամի չափով նվիրատվություն առնվազն 6 ամսով:

Ակտիվ մասնակցություն. մասնակցել դիմումների քննարկմանը՝ ընտրելով հաղթող մասնակցին բոլոր հոգաբարձուների որոշմամբ:

Հետաքրքրե՞ց, ուրեմն լրացրու դիմումը և մենք քեզ հետ կապ կհաստատենք շատ կարճ ժամանակում: Որպես հոգաբարձու միանալու դիմում` https://forms.gle/J6R7CsyjwT2GzNbu6

Մեր Հոգաբարձուները