Artsakh
Մեր մասին
Մենք "Awesome" միջազգային հիմնադրամի արցախյան մասնաճյուղն ենք: Անկախ մարդկանց մի խումբ, որը նպատակ ունի մեր իրականությունը փոքր ինչ ավելի հիանալի («օսըմ») դարձնել իր նախաձեռնություններով:
Առանց ավելորդ գլխացավանքի և թղթաբանության՝ յուրաքանչյուր երկու ամիսը մեկ մենք առավելագույնը մինչև $1000-ին համարժեք դրամաշնորհ ենք տրամադրում տվյալ երկամսյակի հաղթող նախագծին։ Մեր միակ ակնկալիքն է նախագծի բարեխիղճ իրականացումը և կատարած աշխատանքների ու ծախսերի վերաբերյալ ազատ ոճի հաշվետվությունը:
ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ
Նախագծերը պետք է համապատասխանեն հետևյալ չափորոշիչներին՝
• իրագործվեն Հայաստանի ողջ տարածքում,
• թիրախային խումբ դիտարկեն Արցախից տեղահանված արցախցիներին,
• հասցեագրեն տեղահանված արցախահայության ներկա կարիքները,
• լինեն նոր նախագծեր, ոչ թե արդեն գոյություն ունեցող նախագծերի շարունակություն,
• իրագործվեն առավելագույնը 2 ամսվա ընթացքում,
• լինեն իրատեսական, ցանկալի է՝ նաև զիլ ու ստեղծագործական,
• ապահովեն կոնկրետ արդյունք,
• իրականացվեն կամավորության սկզբունքով,
• առավելագույնը մինչև $1000 դրամաշնորհը պետք է ծածկի իրականացման ծախսերն ամբողջությամբ։
Մենք սիրում և ակնկալում ենք՝
Նորարարական, հետաքրքիր և արտասովոր գաղափարներ, որոնք միավորող են և դրական ազդեցություն ունեն։
Գաղափարներ, որոնք հեռուն գնալու ներուժ ունեն։
Նախագծեր, որտեղ դրամաշնորհը կարող է խթան հանդիսանալ սկսելու մի նոր՝ ավելի մեծ նախագիծ։
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
- Հայտերը կարող են լինել թե՛ անհատական և թե՛ խմբային:
- Դիմումները պետք է լրացնել հայերենով։
- Պետք է ներկայացնել նախագծի բյուջեն և ծախսերը։
- Հայտադիմումը մշտապես բաց է։ Ներկայացված հայտերը (նախագծերը) քննարկում և ընտրում ենք ամեն երկու ամիսը մեկ։
Եզրափակիչ փուլ անցած մասնակիցներին մենք հրավիրում ենք մեզ հետ ծանոթանալու և անձամբ ներկայացնելու իրենց նախագծերը: Այնուհետև քվեարկության արդյունքում որոշվում է տվյալ շրջափուլի հաղթող նախագիծը։
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
Հարցերի դեպքում գրել awesome.artsakh@gmail.com էլ. հասցեին կամ մեր ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/Awesome.Artsakh/
Մեր Հոգաբարձուները
-
Arsen Abrahamyan
-
Tatevik Azizyan
-
Artak Beglaryan
-
Anoush Yedigaryan
-
Davit Abgaryan
-
Gohar Avsharyan
-
Ani Berberyan
-
Araz Chiloyan
-
Anna Galstyan
-
Varuzhan Geghamyan
-
Artak Grigoryan
-
Christine Harutyunyan
-
Mariam Hovhannisyan
-
Satine Kalantaryan
-
Roksana Kapyan
-
Spartak Kyureghyan
-
Arpi Mazhinyan
-
Armine Minassian
-
Mesrop Minasyan
-
Arusyak Mirzoyan
-
Lia Mirzoyan
-
Hayk Petrosyan
-
Armine Petrosyan
-
Ashot Sargsyan
-
Aleksandr Sargsyan
-
Husik Sargsyan
-
Aghavni Yeghiazaryan