Ուսումնական ջերմոց Քարվաճառի դպրոցականների համար
Ուզում եմ Քարվաճառում մի իսկապես օսըմ բան անել, ասենք, դպրոցականների համար ջերմոց-լաբորատորիա ստեղծել: Երեխաներն այստեղ դասերից հետո հնարավորություն կունենան տարբեր բույսեր, հիմնականումծաղիկներ աճեցնել, իրենք կցանեն, իրենք կխնամեն, կհետևեն բույսերի աճման գործընթացին, իսկ վերջում կարող են իրենց աճեցրած ծաղիկները սիմվոլիկ գնով վաճառել քաղաքապետարանին, դպրոցին, տեղի այլ հիմնարկներին և ստացված գումարով նոր սերմեր գնել, ինչպես նաև
գումար ավելանալու դեպքում որոշակի սոցիալական ծրագրեր իրականացնել:
Քարվաճառում դասերից դուրս կան ժամանակ անցկացնելու որոշակի տարբերակներ, օրինակ, վիքիակումբ, ռոբոտաշինության խմբակ, սպորտային որոշ պարապունքներ, սակայն բնություն սիրող ու բուսաբանությամբ հետաքրրքվող երեխաների համար գիտելիք ձեռք բերելու և հետաքրքրասիրությունը բավարարելու հնարավորություններ չկան: Իսկ ջերմոց-լաբորատորիան կարող է իսկական բացահայտումների ու հետազոտությունների կենտրոն դառնալ Քարվաճառի երեխաների համար, ինչպես նաև` այստեղ ձեռք բերած գիտելիքն ու փորձը երեխաները կարող են օգտագործել իրենց հետագա կյանքում ևս:
Ջերմոցը գրավիչ ու հետաքրքիր միջավայր կապահովի դպրոցականների համար, որտեղ նրանք շարունակ կցանկական ստեղծագործել ու կտեսնեն իրենց աշխատանքի արդյունքը: