Մեր մասին

Մենք "Awesome" հիմնադրամի երևանյան մասնաճյուղն ենք: Անկախ մարդկանց մի խումբ, որը նվիրված է մեր իրականությունն ավելի «օսմ» դարձնող գաղափարների աջակցմանը: Առանց ավելորդ գլխացավի և թղթավարության յուրաքանչյուր ամիս մենք $1000-ին համարժեք դրամաշնորհ ենք տրամադրում ամսվա հաղթող նախագծին։ Միակ պահանջն է նախագծի իրականացումը:

Նախագծերը կարող են լինել ծուռ և խելառոտ, բայց պարտադիր՝ իրատեսական։ Մենք չենք աջակցում արդեն գոյություն ունեցող նախագծերի, և դրամաշնորհը պետք է ծածկի իրականացման ծախսերն ամբողջությամբ`բացառելով աշխատավարձեր:

Մենք սիրում ենք՝

  1. Նորարար, հետաքրքիր և արտասովոր գաղափարներ, որոնք միավորող են և դրական ազդեցություն ունեն,
  2. Գաղափարներ, որոնք հեռուն գնալու ներուժ ունեն,
  3. Նախագծեր, որտեղ դրամաշնորհը կարող է խթան հանդիսանալ սկսելու մի նոր բան։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը յուրաքանչյուր ամսվա վերջին օրն է:

Եզրափակիչ փուլ անցած մասնակիցներին մենք հրավիրում ենք մեզ հետ ծանոթանալու և անձամբ ներկայացնելու իրենց նախագիծը:

Հաղթողը հայտարարվում է տեղում: Հաղթող նախագիծը պետք է իրագործվի հայտարարելուց հետո առավելագույնը 3 ամսվա ընթացքում։

Հարցե"ր - awesomeyvn@gmail.com


Ցանկանու՞մ ես քո ուղիղ մասնակցությունն ունենալ մեր հաջորդ դրամաշնորհին, Միացի՛ր մեր թիմին, Դարձի՛ր հոգաբարձու:

Մեր թիմը բաղկացած է հոգաբարձուներից, ովքեր աշխատում են «օսմ» նախագծերի իրագործման ուղղությամբ՝ կատարելով մի շարք գործառույթներ:

Ֆինանսական ներդրում. անհրաժեշտ է կատարել ամսական 12 000 դրամի չափով նվիրատվություն առնվազն 6 ամսով:

Ակտիվ մասնակցություն. մասնակցել դիմումների քննարկմանը՝ ընտրելով հաղթող մասնակցին բոլոր հոգաբարձուների որոշմամբ:

Հոգաբարձուները աշխատում են այնքան ժամանակ մինչ հրաժարական կտան:

Հետաքրքրե՞ց, ուրեմն լրացրու դիմումը և մենք քեզ հետ կապ կհաստատենք շատ կարճ ժամանակում:

Որպես հոգաբարձու միանալու դիմում` https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSevL0ZFQKPf6DfiKttAScpExn7OBFqDQGjxjiAIIcxeoJl4Gw/viewform

Մեր Հոգաբարձուները