Modern Urban Art
Արտասահմանում փողոցային արվեստի օրինակներ շատ կան՝ օրինակ մեր հարևան երկրում գտնվող FABRIKA-ն, Մոսկվայում գտնվող FLACON և այլն։ Սակայն մեր երկրում այս արվեստը զարգացաց չէ՝ կարծես անգամ գոյություն չունի։
Modern Urban Art նախագիծն իրենից ներկայացնում է ժամանակակից փողոցային արվեստ, որի նպատակն է քաղաքային միջավայրում ուշադրության դարձնել այն վայրերն ու պատերը, որոնք մարդկանց կողմից լքված են և անուշադրության մատված։ Քանի որ Հայաստանում արվեստի այս տեսակը գրեթե բացակայում է, նախագիծի իրականացումը կօգնի զարգացնել այն մեր երկրում՝ կյանքի կոչելով լքված հին պատերը։
Նախագծի հիմքը դպրոցի և մարդկանց անցուղու բաժանարար բետոնային պատ է՝ 100 մ երկարությամբ և 1.8 մ բարձրությամբ: Հիմնական շեշտը դրված է լուսավորության և գեղագիտական լուծման վրա: Որպեսզի պատը ստանա իր գեղագիտական նշանակությունը, այն ներկվելու է ողջ երկայնքով՝ օգտագոծելով 4 հիմնական գույներ՝ կարմիր, կապույտ, դեղին և կանաչ: Տվյալ տարածքի հիմնական խնդիրը լուսավորությունն է և մարդիկ ամեն օր առընչվում են այդ խնդրի հետ: Այդ իսկ պատճառով այն կլուսավորվի գիշերը՝ ստանալով էլ ավելի գրավիչ տեսք։ Նախագիծը կիրականացվի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների փողոցային արվեստով հետաքրքրված կամավորների հետ միասին։