Թվային անվտանգություն | #gegharkunikawesome

Թվային անվտանգություն
Ես ներկայացնում եմ Աժդահակ բնապահպանական կենտրոնը, որտեղ գյուղաբնակ փոքրիկնին սովորեցնում եմ համակարգչային հմտություններ և անվտանգություն։ Դիմում եմ այս ծրագրին, որ հնարավորություն ստանամ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերի և Արցախից բռնի տեղահանված երիտասարդներին ուսուցանել Թվային անվտանգություն` մեդիագրագիտություն, անվտանգ համացանցի գաղտնիքները, սոց ցանցերից օգտվելու էթիկա և անձնական տվյալների պաշտպանություն։
Այժմ շատ անհրաժեշտ է մարդկանց տիրապետել թվային անվտանգության գաղտնիքներին, քանի որ մենք ապրում ենք սահմանային լարվածության պայմաններում և թշնամին բոլոր ճակատներում և մանավանդ համացանցում շատ ուշադիր հետևում է մեզ ու տարածում ապատեղեկատվությունն։ Մեզ շատ է անհրաժեշտ տիրապետել թվային անվտանգության գաղտնիքներին, ունենալ համապատասխան գիտելիքներ մեր անձնական տվյալները պահպանելու և պաշտպանելու խաբեբաներից ովքեր դրանք կարող են օգտագործել տարբեր չարագործությունների մեջ։
Ծրագրի նպատակն է'
Երիտասարդների շրջանում բարձրացնել մեդիագրագիտությունը
Համացանցից օգտվելու կանոնների ուսուցումը, այդ թվում սոցիալական էջերի վարելու էթիկա,
Ինչպես նաև կիմանան անձնական էջերի պահպանության երկաստիճան համակարգերի մասին, որն էլ կնպաստի անձնական տվյալների արտահոսքի կանխմանը
Ծրագրի իրականացման համար նախատեսվում է սեմինար_ հանդիպումների շարք Գեղարքունիքի մարզի համայնքներով, շեշտը դնելով սահմանամերձ գյուղերի երիտասարդներին ինչպես նաև ներգրավելով Արցախից բռնի տեղահանված երիտասարդներին ովքեր ապրում են այդ համայնքներում։
Երիտասարդներին հնարավորություն տալով կրթվել և ստանալ գիտելիքներ թվային անվտանգության վերաբերյալ, որն էլ նրանք կօգտագործեն առօրյա կյանքում և աշխատանքային գործունեության մեջ։

Ֆինանսավորված Yerevan կողմից (August 2024)