Artuni

Նախ ցանկանում եմ պատմել գյուղիս մասին, քանի որ հիանալի նախագծի ամենակարևոր մասնիկը հենց իմ գյուղն է։ Ես Մարտունի գյուղից եմ, այո Մարտունի գյուղից, որովհետև շատերն են շփոթում մյուս քաղաք Մարտունիների հետ, բայց իմ գյուղի մյուս Մարտունիներից տարբերվում է նրանով, որ ինքը Նոր Էրգիրն է,

Թե ինչու Նոր Էրգիր, քանի որ գյուղը հիմադրվել է Արմտյան Հայաստանի բոլոր նահագների գաղթականների կողմից և քանի որ Արմտյան Հայաստանի ժողովուրդը սիրում էր իրեն անվանել Էրգիր, իսկ Մարտունի գյուղի բնակիչները հենց Էրգրեցիներն են, այդ իսկ պատճառով սիրում ենք ասել որ Մարտունի գյուղը նոր էրգիրն է, որպեսզի ժառանգած մշակույթն ու կոլորիտը պահպանվի և տարածվի, գյուղը դարձնել մշակութային StreetArt-երի գյուղ, որտեղ ամեն մի նկարը իր մեջ մի նահանգ կպարունակի։

Թե ինչու Street Art գյուղում, որովհետև կավելացնի գեղեցիկ գույներ, որը այս պահին պակասում է գյուղի տարբեր անկյուններում, կնպաստի մշակույթի պահպանմանն ու տարածմանը, կնպաստի նաև գյուղի մասին ինֆոյի տարածմանը, և զբոսաշրջիկների ակտիվ հոսք կներգրավվի դեպի գյուղ։

Ֆինանսավորված Yerevan կողմից (May 2022)