Գունավոր հովանոցների փառատոն
Ինչպես գիտեք հովանոցների բարձրացումը աշխարհում տարածված, ամենագունեղ միջոցառումներից է: Երկար ժամանակ է ուսումնասիրում եմ Պորտուգալիայի փորձը և վաղուց ցանկություն ունեմ նման ավանդույթ ձևավորել նաև Արցախում:
*Միջոցառման կազմակերպման համար դիտարկում եմ Շուշիի կամ Ստեփանակերտի զբոսաշրջային ամենատարանցիկ փողոցներից մեկը:
*Միջոցառման անցկացման նախնական օր դիտարկում եմ սեպտեմբեր ամսվա ցանկացած օր: Արցախի անկախությունը հռչակվել է հենց այդ ամսում և օրացույցի մեջ այն կամրագրվի ամենավառ գույներով ու այս ավանդույթը շարունակական բնույթ կկրի:
*Հովանոցների գույները տրամադրող են, կարող են դրական տրամադրություն ստեղծել մարդկանց մոտ, քանի որ բոլորս միշտ վառ գույների կարիք ունենք:
Այն կդառնա քաղաքային մշակույթի ձևավորման այցեքարտ, must see վայրերից մեկը:
Կբարձցրացնի Արցախի ճանաչելիությունը տեղեկատվական դաշտում: