Քո ստեղծած գրքով դեպի մեծ հեքիաթ
Լինելով արվեստագետ, ով նկարելուց զատ գրում է, հետաքրքրությամբ սկսեցի ուսումնասիրել գրքարվեստն ու գրքի ստեղծման տեխնիկաները: Ինքս ցանկացա գրքեր ստեղծելամբողջովին ձեռքով, առանց տպագրական միջամտության: Գրքարվեստը դեռևս վաղուց եղել է Հայաստանում: Ինչևէ
յուրացնելով գրքի մի տեխնիկա, որը կոնկրետ ծագումնաբանություն չունի, սկսեցի գրքեր պատրաստել և ոչ միայն: Տվյալ կերպով գրքի պատրաստման տեխնիկան և հետաքրքիր է, և յուրօրինակ ու չկրկնվող, այնքան վառ ու մոտիվացնող, որ ստիպում է կաղապարներից ազատվել ու այն օգտագործել գրքից բացի մեկ այլ հարթակում: Ֆոտոգիրք, սեփական մտքերի թռիչքով ստեղծված մի այլ բան,որ կարող է դառնալ այս տեխնիկայով պատրաստված գիրքը: Ինքս նման գրքեր պատրաստելովհետաքրքրվողների շրջանակ եմ ստեղծել, պատվերներ վերցնելով
տան պայմաններում վաստակել: Այս տեխնիկան երկարատև է, բայց ոչ այնքան բարդ. պատրաստելու համար նկարիչ լինելը պարտադիր չէ: Յուրաքանչյուրն այն կարող է իրագործել սեփական երևակայությանն համապատասխան:
Լեռնային Ղարաբաղի շատ գյուղերում, ստվերում ապրող երեխաներին լուսավորելու ու գույներ ներարկելու նպատակով իմ թիմով մեծ ցանկություն եմ հայտնում սովորեցնելու այս ամենը: Դասընթացին կարող են մասնակցել 10 տարեկանից բարձր երեխաներն ու պատանիները: Նպատակը հետևյալն է. յուրաքանչյուր մասնակցի հետ ստեղծել հեքիաթ, որից հետո հեքիաթի նկարազարդումներով վերոնշյալ տեխնիկայով պատրաստված գիրքը: Արդյունքում կլինի հեքիաթի գիրք, որը հեղինակային կլինի յուրաքանչյուր երեխայի համար, կբացահայտիինքն իր մեջ պարփակված ապագա ստեղծագործողին:
ցանկացողներին կարող ենք սովորեցնել ֆոտոգրքի պատրաստում: Այս ամենի արդյունքն այյն կլինի, որ միտքը կսկսի նոր գաղափարներ ծնել` ի նպաստ հոգևորի և նյութականի ձեռքբերման: Գրքարվեստի այս ոլորտը քչերին է հայտնի, իսկ ես ցանկանում եմ այն կիսել այնպիսի մարդկանց հետ, որոնց միտքը կենցաղի հարթակից դուրս է թռչելու:
Հեքիաթի գրքից զատ
Իսկ ծրագրի շրջանակներում ինձ կօգնի և երեխաներին ուլունքագործություն կսովորեցնի Նելլի Սարգսյանը: