A Propos

Մենք "Awesome" միջազգային հիմնադրամի արցախյան մասնաճյուղն ենք: Անկախ մարդկանց մի խումբ, որը նպատակ ունի մեր իրականությունը փոքր ինչ ավելի հիանալի («օսըմ») դարձնել իր նախաձեռնություններով:

Առանց ավելորդ գլխացավանքի և թղթաբանության՝ յուրաքանչյուր երկու ամիսը մեկ մենք առավելագույնը մինչև $1000-ին համարժեք դրամաշնորհ ենք տրամադրում տվյալ երկամսյակի հաղթող նախագծին։ Մեր միակ ակնկալիքն է նախագծի բարեխիղճ իրականացումը և կատարած աշխատանքների ու ծախսերի վերաբերյալ ազատ ոճի հաշվետվությունը:

ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ

Նախագծերը պետք է համապատասխանեն հետևյալ չափորոշիչներին՝

• իրագործվեն Հայաստանի ողջ տարածքում,

• թիրախային խումբ դիտարկեն Արցախից տեղահանված արցախցիներին,

• հասցեագրեն տեղահանված արցախահայության ներկա կարիքները,

• լինեն նոր նախագծեր, ոչ թե արդեն գոյություն ունեցող նախագծերի շարունակություն,

• իրագործվեն առավելագույնը 2 ամսվա ընթացքում,

• լինեն իրատեսական, ցանկալի է՝ նաև զիլ ու ստեղծագործական,

• ապահովեն կոնկրետ արդյունք,

• իրականացվեն կամավորության սկզբունքով,

• առավելագույնը մինչև $1000 դրամաշնորհը պետք է ծածկի իրականացման ծախսերն ամբողջությամբ։

Մենք սիրում և ակնկալում ենք՝

  1. Նորարարական, հետաքրքիր և արտասովոր գաղափարներ, որոնք միավորող են և դրական ազդեցություն ունեն։

  2. Գաղափարներ, որոնք հեռուն գնալու ներուժ ունեն։

  3. Նախագծեր, որտեղ դրամաշնորհը կարող է խթան հանդիսանալ սկսելու մի նոր՝ ավելի մեծ նախագիծ։

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

  • Հայտերը կարող են լինել թե՛ անհատական և թե՛ խմբային:
  • Դիմումները պետք է լրացնել հայերենով։
  • Պետք է ներկայացնել նախագծի բյուջեն և ծախսերը։
  • Հայտադիմումը մշտապես բաց է։ Ներկայացված հայտերը (նախագծերը) քննարկում և ընտրում ենք ամեն երկու ամիսը մեկ։

Եզրափակիչ փուլ անցած մասնակիցներին մենք հրավիրում ենք մեզ հետ ծանոթանալու և անձամբ ներկայացնելու իրենց նախագծերը: Այնուհետև քվեարկության արդյունքում որոշվում է տվյալ շրջափուլի հաղթող նախագիծը։

ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ

Հարցերի դեպքում գրել awesome.artsakh@gmail.com էլ. հասցեին կամ մեր ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/Awesome.Artsakh/

Rencontrer les Donateurs