Սերմեր Արցախի ապագայի համար
Ծրագրի նպատակն է Արցախի ԲՈՒՀ-երի տեղահանված ուսանողներին ինտեգրել հասարակության մեջ, որ նրանք ուժ գտնեն ու նոր եռանդով շարունակեն կրթվել ու ստանալ մասնագիտական կրթություն: Հաշվի առնելով մեր տեղահանված ուսանողների հոգեբանական վիճակը մենք պլանավորում են անցկացնել սեսիաներ, քննարկումներ ոչ ֆորմալ միջավայրում, որոնք կներկայացվեն ՀՀ-ի տարբեր համալսարանների բարձր կուրսի ուսանողների կողմից: Անմիջական մթնոլորտը ապահովում են ՀՀ-ից հրավիրված ուսանողները, որոնք արդեն անցել են որոշակի ճանապարհ և կիսվում են ուսման, երիտասարդական ակտիվության, կարիերայի իրենց փորձով:
Ակնկալվող արդյունքներ՝
Արդյունք 1 – Տեղահանված ընտանիքներից ընտրված Արցախի տարբեր համալսարաններից 45-50 ուսանողի փոխազդեցության միջոցով հասարակության մեջ վերաինտեգրում
Արդյունք 2- Համագործակցություն դրսի համալսարանների ուսանողների հետ և կապերի ընդլայնում
Արդյունք 3- Տեղեկատվական հարթակի ստեղծում հետագայում նոր ծրագրերի դիմելու և մասնակցելու համար
Արդյունք 4 – Օտար լեզվի ուսուցման կարևորության խթանում
Մեթոդներ՝ Թիմային աշխատանք, դեպքի ուսումնասիրություն, խաղային, buzz session, ինտերակտիվ վիզուալ։
Սեսիաներ՝ «Սթրեսի և ժամանակի կառավարում», «Կամավոր աշխատանքի առավելությունները», «Ապագա նպատակներն ու պլանները. ապագա մասնագիտություն», «Օտար լեզվի կարևորութունը քո մասնաագիտության մեջ»։