Ժպտացող Քաղաքի մայթային էթիկետը
«Ժպտացող Քաղաքը» Ստեփանակերտն է: Շուշիի բարձունքից նայելով ինձ համար այն լա՜յն ժպիտ, իսկ երեկոյան ժամերին՝ լուսավոր ժպիտ է, ներսից էլ է ժպտուն: Ինչու՞ «Քաղաք», շատ եմ սիրում:
Ինչու՞ «մայթային էթիկետ»: Անգամ Googleելով մայթային էթիկետի վերաբերյալ համապարփակ նյութ չեք գտնի:
Հաճախ ավելի լավ հասկանալու համար մայթային խնդիրները, ինձ մտովի դնում եմ զբոսաշրջիկի տեղում, այլ աչքով նայում շուրջս: Փոքրիկ վերլուծություն: Մայթային էթիկետը համարենք հատկանիշ, որով պատկերացում ենք կազմում ինքներս մեր և օտարները մեր մասին: 2018 թ. Արցախ է այցելել մոտ 29000 զբոսաշրջիկ, որոնց գրեթե 98% եղել է Ստեփանակերտում: Ստեփանակերտի բնակչությունը մոտ 53000 մարդ է, սոու մեր 2-րդ թիրախային խումբը զբոսաշրջիկներն են: Կցանկանայի, որ նրանք էլ մեր մասին ամենաբարձր տպավորություններն ունենան:
Եւ ի վերջո, խնամված քաղաքը մեզանից յուրաքանչյուրի դեմքն է: Մեր սերը քաղաքի նկատմամբ գործով պետք է ցույց տանք:
Մի շտապեք, լսեք:
Մշակել եմ մինչեւ 20 to do-ներ՝ «կարելիներ», «չի կարելիներ» «ցանկալիներ» և «ոչ ցանկալիներ»:
Հասարակությունն արագ է ձանձրանում, պետք են գույներ, ստեղծարարություն, հումոր: Սոու, To do-ները կներկայացնեմ մայթերին գրաֆիկ դիզայնով արված նկարներով ցուցանակներ տեղադրելով, որոնք արտահայտելու են կոնկրետ իրավիճակներ: Գրություները լինելու են եռալեզու՝ անգլերեն, ռուսերեն, հայերեն, որ ներկայացվելու է 2 տարբերակով՝ գրական հայերենով և Արցախի բարբառով /Ստեփանակերտի առօրյա խոսակցական/
Ներկայացնում եմ միայն 4 նմուշ (կցված), մնացածները՝ անձամբ:
Ունեմ լոգոն (կցված), լոգոյի դիզայնի սկսնակ փորձերս են:Կունենամ ֆեյսբուքյան էջ: Պրեզենտացիաներին կներգրավեմ հասակակից կամավորների, ու դուք էլ միացեք: Ծրագիրը երկարաժամկետ է, կներխուժեմ նաեւ Շուշիի մայթեր (մանրամասն կպատմեմ): Չէ, չէ, ձեզանից էլ գումար չեմ ուզելու:
Այս ամենից գրքույկ կտպագրեմ, կներկայացնեմ ու բաժանեմ դպրոցներում...
Հաճախ մարդիկ «ճանճի» աշխարհայացքով միայն քննադատում են: Ես ընտրում եմ «մեղվի» աշխարհայացքը եւ կփորձեմ նպաստել համայնքի զարգացմանը: Բացի վերը նշված նպատակներից, ուզում եմ մարդկանց լայն ժպիտ պարգեւել: Դե լավ գոնե սովորական ժպիտ :)