Անթափոնաստան Գուսանագյուղում
Իմ ծրագիրը՝ԱնԹափոնաստանը, Գուսանագյուղում կլինի թափոններից վերածնված արվեստի գործերի թանգարան։
Ծրագրում կներառվեն համայնքի ողջ բնակիչները, որովհետև արդեն հասել եմ նրան, որ համայնքում երիտասարդական շարժ կա, հերթը մեծահասակներինն է։ Ծրագիրը շատ բազմակողմանի է, բայց դա ունի բուն նպատակ օգնել բնությանը "շնչել" թափոններից և դրանք վերարժևորել։ Համայնքում այս թանգարանի բացումը կօգնի նաև զբոսաշրջությանը, ինչ արդեն իսկ սկսել են նախորդ երկու իրականցրածս ծրագրերըHomo Legens-ը և Nature's Balm- ը, հուսամ վերջինս հիշեցիք, քանի որ խաղահրապարակը սիրով սպասում է Ձեզ։Ինչևէ ծրագիրս մանրամասնեմ. ծրագրով թափոններից արվեստի գործեր, կենցաղային աքսեսուարներ, մոդելներ կստեղծվեն, որոնք կունենան մշտական ցուցադրություն
պարբերաբար թարմացվելով։ Անթափոնաստանը կլինի յուօրինակ և եզակի թանգարան նամանավանդ գյուղական համայքում, արվեստի գործերը, որոնք կստեղծվեն զանազան թափոններից և կլինեն ցուցանմուշներ, կներկայացվեն մանեկենների վրա, որոնց մի մասը կստեղծենք սկոճերով, մյուս մասը ձեռք կբերենք տարբեր խանութսրահներից, որոնց հետ արդեն կա որոշակի համաձայնություն։ Թանգարանի ստեղծումից հետո կլինեն հատուկ ցուցահանդեսներ, որոնցում կներկայացվեն Հայաստանի տարբեր մարզերի թափոնարվեստին տիրապետող մարդկանց և ոչ միայն, ցուցանմուշներ։